• Latest news

Թռչնի գրիպը Չինաստանում «սովորել է» բադերին վարակել

29 սեպտեմբերի, 2018  21:55

Թռչնի գրիպի H7N9 եւ H7N2 վիրուսները, որոնց դեմ հաջողվում էր պայքարել հավերին պատվաստելու եղանակով, այժմ կարողանում են բադերին վարակել. չինացի գիտնականներն այս թռչունների մոտ վիրուսի երկու նոր բարձր պաթոգեն   տարատեսակներ են հայտնաբերել: Այս մասին նշվում է Cell Host & Microbe ամսագրի հոդվածում:

Չինաստանի իշխանությունները 2017-ի սեպտեմբերին թռչնի գրիպից, որը երկրում 2013-ին էր հայտնվել, պարտադիր պատվաստում սահմանեցին: Հետազոտության հեղինակները  զանգվածային պատվաստումից 8 ամիս առաջ եւ դրանից 5 ամիս անց հավերից ավելի քան 37.9 հազար եւ բադերից ավելի քան 15.9 հազար գենետիկական նմուշ են հավաքել:

Մինչեւ պատվաստումը նրանց հաջողվել է մեկուսացնել H7N9 վիրուսի 306 տարատեսակ, իսկ հետո միայն 15 տեսակ եւ H7N2 վիրուսի միայն մեկ տեսակ:  Հայտնաբերված տարատեսակների մեծ մասը եղել է ցածր պաթոգեն: Դիտարկումների ընդամենը երկու փուլի ընթացքում գիտնականները հայտնաբերել են ավելի քան 17 հազար տարբեր ենթատիպերի վիրուսներ:

«Ինձ զարմացրեց այն, որ վիրուսի նոր բարձր պաթոգեն ենթատիպերը հայտնվել են բադերի մոտ եւ այդքան լավ նրանց ադապտացվել են, քանի որ H7N9-ի սկզբնական բարձր պաթոգեն ձեւը շատ վատ է բազմանում բադերի մոտ», — ասել է Չենը, որին մեջբերում է Cell-ը:

Գիտնականները ցույց են տվել, որ մուտացիայի գործընթացում գրիպի H7N2 եւ H7N9 երկու տեսակները «հարմարեցրել են» բադերի գրիպի այլ վիրուսների ԴՆԹ-ի հատվածները, ինչը նրանց թույլ է տվել ավելի լավ վարակել այդ թռչուններին:

«Բարեբախտաբար մեր հետազոտությունը ցույց է տալիս, որ ներկայիս պատվաստանյութը լավ կաշխատի նաեւ բադերի դեպքում, այնպես որ նորը մշակելու անհրաժեշտություն չկա: Մենք առաջարկում ենք անմիջապես սկսել բադերի պատվատսումը», - ասել է Չենը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է