• Latest news

Հայաստանում պատվաստման ցածր մակարդակը վախով է պայմանավորված. մասնագետ

17 հոկտեմբերի, 2018  15:39

Մարդու պապիլոմայի վիրուսի դեմ պատվաստման ցածր մակարդակը պայմանավորված է քաղաքացիների վախով եւ ապատեղեկատվությամբ: Այս մասին ՄՊՎ-ի, կարմրախտի եւ այլ հիվանդությունների դեմ պատվաստման խնդրին նվիրված միջազգային գիտաժողովի շրջանակում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի ԱՆ իմունոկանխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:

Նա նշեց, որ պատվաստման ծրագիրը Հայաստանում ներդրվել է անցյալ տարվա սեպտեմբերին, սակայն մինչեւ հիմա պատվաստվել է միայն աղջիկների 5 տոկոսը:

«Նման ցածր մակարդակը պայմանավորված է բնակչության անվստահությամբ եւ անգամ վախով»,- հայտարարեց նա:

Գայանե Սահակյանը շեշտեց, որ սրա հետ կապված ստիպված են երկու ուղղությամբ աշխատանքներ տանել՝ պայքարել ՄՊՎ պատվաստման վնասի մասին ապատեղեկատվության դեմ եւ կազմակերպել բուն պատվաստման աշխատանքը: Սահակյանի խոսքով՝ իրազեկման աշխատանք է տարվում ե՛ւ քաղաքցաիների շրջանում, ե՛ւ բուժաշխատողների, քանի որ վերջին շրջանում նույնիսկ որոշ բժիշկների մետ է անվստահություն նկատվում պատվաստման հանդեպ:

Մասնագետը նշեց, որ իրազեկման աշխատանքն ավելի մեծ ջանքեր եւ միջոցներ է պահանջում, քանի ինքը պատվաստումը:

«Պատվաստման անվտանգության մասին բնակչության իրազեկման գործում զգալի դեր ունեն լրատվամիջոցները եւ սոցցանցերը: Դրանց միջոցով կարելի է անցկացնել լուսաբանման լայն գործունեություն»,- հայտարարեց Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետ Բրենդա Կորկորանը (Իռլանդիա):

Մամուլի ասուլիսի մասնակիցներն ընդգծեցին նաեւ առողջապահության նախարարության համար ֆինանսական օգուտը, քանի որ պատվաստումը վերջնարդյունքում ավելի պակաս ծախսատար է, քան մարդու պապիլոմայի վիրուսի ինֆեկցիայի բուժումը:

Նշենք, որ Հայաստանում հոկտեմբերի 17-19-ը ընթանում է ՄՊՎ-ի, կարմրախտի եւ այլ հիվանդությունների դեմ պատվաստման խնդրին նվիրված միջազգային գիտաժողովը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել