• Latest news

New York Post. Գիտնականները գտել են այն հարցի պատասխանը, թե ինչու եք դուք դեռեւս միայնակ

2 նոյեմբերի, 2018  23:49

Հետազոտողներին հաջողվել է գտնել են այն հարցի պատասխանը, թե ինչու որոշ մարդիկ այդպես էլ չեն կարողանում իրենց հարմար զույգ գտնել: Պարզվել է, որ պատասխանը հայտնի ճշմարտության մեջ է՝ գլխավորը քեզ սիրել սովորելն է:

New York Post-ը հայտնում է, որ BodyLogicMD-ն հարցում է անցկացրել 1300 միայնակ մեծահասակների շրջանում եւ տարօրինակ օրինաչափություն հայտնաբերել՝ նրանցից գրեթե յուրաքանչյուրը զբաղվել է ինքնախարազանմամբ եւ բավականին ցածր ինքնագնահատական է ունեցել:

Հարցվածների 65 տոկոսը հայտնել է, որ հենց ինքն է մեղավոր հարաբերությունների խզման համար: Կանանց 37 տոկոսը կարծում է, որ չափից ավելի գեր է զուգընկերոջը հրապուրելու համար, մինչդեռ տղամարդկանց 34 տոկոսը ամեն ինչի մեղավոր է համարել իր չզարգացած ճնշամկանները: Այլ խնդիրների շարքում նշվել են սեքսում պահպանողականությունը, նյարդայնությունը, մռայլությունը:

Այս պատասխանները մասնագետներին մի փոքր զարմացրել են՝ հաշվի առնելով այն, որ միայնակ հարցվածներն իրենց բացասական կողմերով են ներկայացրել:

Այդուհանդերձ, հետազոտության ոչ բոլոր մասնակիցներն են որոշել ստանձնել իրենց միայնակության ամբողջ մեղքը: Օրինակ՝ գրեթե յուրաքանչյուր չորրորդ կինը պնդել է, որ ինքը մաչոյի համար չափից ավելի խելացի էր: Մինչդեռ յուրաքանչյուր չորրորդ տղամարդը որպես զսպող գործոն նշել է իր չափից ավելի քաղաքավարիությունը:

Մասնագետները միայնակներին խորհուրդ են տալիս համարձակությամբ զինվել եւ ավելի շատ շփվել: Սա միանգամայն գործնական խորհուրդ է՝ հաշվի առնելով, որ շատերը վախենում են ուրիշ մարդկանց հետո շփում հաստատելու փորձեր կատարելիս:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել