• Latest news

Պարբերաբար լոբի ուտելու 5 պատճառ  

11 դեկտեմբերի, 2018  17:35

Բրինձը եւ տապակած կարտոֆիլը գարնիրի համար լավագույն ընտրությունը չեն. դրանց փոխարեն մսից կերակուրների եւ աղցանների հետ կարելի է... լոբի ուտել:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում լոբին ձեր օրաբաժնում պարբերաբար ներառելու համար մի քանի  պատճառ.

Լոբու մեջ մեծ քանակությամբ բջջանյութ կա

Լոբու մեջ մեծ քանակությամբ բջջանյութ կա, որի շնորհիվ այն երկար ժամանակ կուշտ է պահում եւ օգնում է պայքարել ավելրոդ քաշի դեմ: Շատ լոբի ուտող մարդիկ ավելրոդ քաշի խնդիրներ ավելի հազվադեպ են ունենում:

Լոբին շատ ամինաթթուներ է պարունակում

Լոբու մեջ բավական շատ օգտակար ամինաթթուներ կան, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի նորմալ աշխատանքի ժամանակ: Լոբու մեջ պարունակվող սպիտակուցները, անհրաժեշտ են ոչ միայն մկաների աճի համար, այլեւ օրգանիզմի բոլոր բջիջների առողջության ապահովման համար:

Լոբին օգտակար է դիաբետ ունեցողների համար

Լոբին բջջանյութի եւ դրա մեջ պարունակվող այլ նյութերի շնորհիվ կանխարգելում է  արյան գլյուկոզայի մակարդակի կտրուկ տատանումները, ուստի լոբին շատ օգտակար է դիաբետիկների համար:

Լոբին օգտակար է սրտի համար

Ամեն օր լոբի ուտելու դեպքում սրտի կաթվածների եւ սրտի հետ կապված այլ խնդիրների զարգացման վտանգը նվազում է: Դա տեղի է ունենում նույն բջջանյութի շնորհիվ, որը նվազեցնում է արյան մեջ վատ խոլեստերինի մակարդակը:

Լոբին օգտակար է մարսողության համար

Լոբին օգտակար է նաեւ մարսողության համար եւ մասնավորապես աղիքների աշխատանքի համար: Այն ամրացնում է աղիքների առողջությունը նաեւ առողջ մանրէների ավելացման շնորհիվ, որոնք կանխում են շատ հիվանդություններ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է