• Latest news

Ինչպե՞ս են վրեժ լուծում կանայք իրենց դավաճանելու համար

21 դեկտեմբերի, 2018  23:45

Իրենց զուգընկերներից խաբված կանանց շրջանում դավաճանությունից դրդված վրեժխնդրությունը գնալով առավել մեծ ժողովրդականություն է ձեռք բերում: Այս մասին հայտնում է New York Post–ը`վկայակոչելով Illicit Encounters ամուսնացած զույգերի ծանոթության վիրտուալ ծառայության ուսումնասիրությունները:
Ինչպես պարզվել է, շատերը կողմնակի սիրավեպ են սկսում՝ ի պատասխան զուգընկերոջ դավաճանության, բայց նաեւ դրա մասին տեղեկացնելով իրենց երկրորդ կեսին, որպեսզի նրա մոտ հուզական արձագանք առաջացնեն:
Հարցմանը մասնակցել է 1000 մարդ: Պարզվել է, որ դավաճանությունից վրեժն ավելի շատ հարգի է կանանց մոտ, քան տղամարդկանց (37% -ն ընդդեմ 31%–ի): Միեւնույն ժամանակ, հարցվածների 54%-ը խոստովանել է, որ իրենք դիտավորյալ են տեղեկացրել այդ մասին՝ զուգընկերոջը ցավ պատճառելու համար:
Վրեժից դավաճանության կողմնակիցների 81%-ը զգացել է, որ իրենց վարքագիծը լիովին արդարացված է, քանի որ իրենց զուգընկերն առաջինն է «ձախ» գնացել:
Представители Illicit Encounters–ի ներկայացուցիչները նշում են, որ մեկ տարվա ընթացքում ավելացել է կանանց թիվը, ովքեր պատրաստ են վրեժխնդիր լինել իրենց երկրորդ կեսից՝ դավաճանության միջոցով: Դրա բացատրությունը պարզ է. կանայք չեն կարող շպրտել իրենց զուգընկերոջը հետագա ֆինանսական անորոշության պատճառով, ինչպես նաեւ իրենց գլխավերեւում տանիքը կորցնելու վախից:
Մինչդեռ վրեժից դավաճանությունը կարող է նաև դրական ազդեցություն ունենալ եւ նույնիսկ մոտեցնել զուգընկերներին. երկու կողմից էլ սիրավեպի առկայությունը հաճախ բերում է վիրավորանքի զրոյական զգացման:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել