• Latest news

Ի՞նչ օգտակար հատկություններ ունի սուրճը

4 հունվարի, 2019  11:06

Առավոտը մեկ բաժակ բուրումնավետ սուրճից սկսելը առողջության համար օգտակար է: Սուրճի տապակված հատիկներում շաքարի պարունակությունը հասնում է 2-3 տոկոսի, ճարպերի՝ մինչեւ 15 տոկոս, ազոտային միացությունների՝ մինչեւ 14 տոկոս, կոֆեինի՝ մինչեւ 1.3 տոկոս:

Ջերմային մշակումից հետո սուրճի հատիկներում հայտնաբերվել է PP վիտամին, ֆենոլային միացություններ, քացախաթթու:

Հետաքրքիր փաստ՝ սերուցքով մեկ բաժակ սուրճը չափահաս մարդու մեկ օրվա կալորիաների 5 տոկոսն է կազմում: Հայտնի է, որ կոֆեինը կենտրոնական նյարդային համակարգի վրա գրգռիչ հատկություն ունի: Մեկ-երկու բաժակ սուրճը կարող է վերացնել հոգնածությունը եւ բարձրացնել աշխատունակությունը: Սակայն պետք է հիշել, որ այս բուրումնավետ ըմպելիքը հակացուցված է սիրտանոթային համակարգի, ստամոքսի եւ 12-մատնյա աղիքի հիվանդությունների ժամանակ:

Ալաբամայի համալսարանից մասնագետները հայտնաբերել են սուրճի հետաքրքիր հատկություն. պարզվում է, որ այս ըմպելիքը կարող է կանխել ցավի համախտանիշը:

Սուրճի եւս մեկ օգտակար հատկություն. կանանց մոտ, որոնք օրական կոֆեինով 4 եւ ավելի բաժակ սուրճ են խմում, 23 տոկսով ցածր է ռոզացեայի ՝ դեմքի քրոնիկ հիվանդության զարգացման վտանգը:

Սուրճի մասին գիտական տեղեկատվության ինստիտուտի մասնագետները (ISIC) նշում են, որ սուրճի օգտագործումը մոտ 25 տոկոսով նվազեցնում է 2-րդ տիպի շաքարային դիաբետի առաջացման վտանգը: Իսկ Ռատգերի համալսարանի (ԱՄՆ)  փորձագետները նշում են, որ սուրճը կարող է պայքարել Պարկինսոնի հիվանդության եւ դեմենցիայի դեմ:

Զարմանալի է, բայց փաստ՝ սուրճի եւ թեյի նկատմամբ սերը գենային մակարդակում է ծրագրավորված:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել