• Latest news

Կատուների տերերը կեղտոտ սեքսի եւ մազոխիզմի հակվածություն ունեն  

26 դեկտեմբերի, 2018  22:30

Կատուների տերերը կեղտոտ սեքսի եւ մազոխիզմի հակվածություն ունեն:  Metro-ն հաղորդում է, որ ամեն ինչ կապված է թոքսոպլազմոզ մակաբույծային հիվանդության հետ, որով կատուների տերերը կարող են վարակվել իրենց կենդանիներից:

Հետազոտության շրջանակներում վերլուծել են Սլովակիայից եւ Չեխիայից ավելի քան 36 500 մարդկանց տվյալները, որոնց մի մասը թոքսոպլազմոզ է ունեցել: Պարզվել է, որ թոքսոպլազմոզի կրողները ավելի շատ են գրգռվել վտանգից եւ սեքսուալ ենթարկումից: Այդ կապակցությամբ գիտնականները չեն բացառում, որ տվյալ վարքը կարող է պայմանավորված լինել հիվանդության նախանշաններով:

Գիտնականները նշում են, որ BDSM-ի սիրահարների ճնշող մեծամասնության մոտ գերիշխանության նկատմամբ սերը գրեթե բնածին է, իսկ դա նշանակում է, որ կատուները մեղավոր չեն սադոմազոխիզմի ամեն մի դեպքի ժամանակ:

Սակայն այնուամենայնիվ, թոքսոպլազմաները իսկապես կարող են ազդել մարդու ուղեղի եւ վարքի վրա: Արդյունքում կատուների տերերի մոտ ենթարկվելու, մազոխիզմի եւ բռնաարարքների նկատմամբ մեծ հակվածություն է առաջանում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել