• Latest news

Գիտնականները ստեղծել են քաղցկեղային ուռուցքի վիրտուալ մոդելը

27 դեկտեմբերի, 2018  15:17

Քեմբրիջի համալսարանի գիտնականներին հաջողվել է վիրտուալ իրականության սաղավարտների համար ստեղծել քաղցկեղային ուռուցքի 3D մոդել:

BBC-ն հայտնում է, որ մոդելի հիմք է ծառայում հիվանդից վերցված իսկական քաղցկեղի նմուշը: Վիրտուալ իրականության սաղավարտի օգնությամբ ուռուցքը կարելի է դիտել ցանկացած ռակուրսով: Ընդ որում՝ մոդելում վերարտադրված է յուրաքանչյուր քաղցկեղային բջիջը:

Գիտնականները 3D մոդելը ստանալու համար վերցրել են մոտ 1 քառակուսի միլիմետր չափով ուռուցքի նմուշ: Նմուշը կտրատում են շատ բարակ շերտերի, որոնք հետո սքանավորում են: Այնուհետեւ մոլեկուլյար կառուցվածքը տեսանելի դարձնելու համար հատուկ մարկերներով են ծածկում, որից հետո ուռուցքը վերարտադրում են վիրտուալ աշխարհում:

Համակարգը վիրտուալ սաղավարտների տերերին թույլ է տալիս մոդելին միանալ աշխարհի ցանկացած կետից:

Մարդկային հյուսվածքի մոդելը, որի վրա մոդելը հիմնված է, չափով գնդասեղի գլխիկից մեծ չէ: Սակայն վիրտուալ տարածքում այն կարելի է մեծացնել մինչեւ մի քանի մետրով: Ուռուցքն ավելի լավ ուսումնասիրելու գործում հետազոտողներին օգնելու համար համակարգը նրանց թույլ է տալիս «անցնել» բջիջների միջով:

Գիտնականների կարծիքով՝ այս մշակումը կարող է օգնել չարորակ նորագոյացությունների բուժման նոր միջոցների ստեղծմանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել