• Latest news

Գիտնականները հիմնավորել են բուսակերության վնասը

27 դեկտեմբերի, 2018  19:32

Չնայած տարածված կարծիքին, մսից համատարած հրաժարվելը չի նվազեցնի շրջակա միջավայրի վրա ազդեցությունը, այլ հակառակը՝ կխորացնի: Այս մասին հայտարարել է Դեյվիսում Քալիֆորնիական համալսարանից (ԱՄՆ) Ֆրենկ Մ. Միտլոները (Frank M. Mitloehner):

Science Alert-ը հայտնում է, որ Միտլոները վկայակոչում է ԱՄՆ Շրջակա միջավայրի պահպանության գործակալության տվյալները: Այսպես՝ գյուղատնտեսությանը բաժին է հասնում ջերմոցային գազերի բոլոր մարդածին արտանետումների 9 տոկոսը, իսկ անասնապահությանը՝ 3,9 տոկոսը: Փորձագետը շեշտում է, որ նույնիսկ այն պարագայում, եթե ամերիկացիները հրաժարվեն կենդանական մթերքներից, ապա ջերմոցային գազերի արտանետումները կկրճատվեն միայն 2,6 տոկոսով:

Մինչդեռ 1961 թվականից մսի ինդուստրիայում նոր տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ շրջակա միջավայրի վրա ընդհանուր ազդեցությունը նվազել է 11,3 տոկոսով՝ այն դեպքում, երբ նույն ժամանակահատվածում մսի արտադրությունը կրկնակի աճել է:

Փորձագետն ուշադրություն է դարձնում, որ անասնապահության ոլորտում ներգրավված է մոտ մեկ միլիարդ մարդ: Բուսակերությանը համատարած անցումը պահանջում է նոր գյուղատնտեսական հանդերի մշակում, ընդ որում՝ եղած ամբողջ հողի միայն 30 տոկոսն է պիտանի մշակաբույսերի աճեցման համար:

Հաշվի առնելով, որ 2050 թվականին աշխարհի բնակթության թիվը կկազմի 9,8 միլիարդ, ապա մսի գործածումը շրջակա միջավայրի համար այնքան կործանարար չի լինի՝ գյուղատնտեսական հանդերի մակերեսի ընդարձակման համեմատությամբ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել