• Latest news

Առողջության համար վնասակար 10 նյարդային սովորություն

3 հունիսի, 2014  17:59

Մարդու նյարդային սովորությունները, որպես կանոն, ավելի շատ բարկացնում են նրան շրջապատող մարդկանց, քան հենց իրեն, բայց այնուամենայնիվ, կան որոշակի նյարդային շարժումներ, որոնք կարող են իսկապես վնասել Ձեր առողջությանը։ Fox News հեռուստաալիքով մասնագետները բացատրել են, թե ինչպես կարող են այս անմեղ թվացող սովորությունները (օրինակ, եղունգները կրծելը կամ մազերը պտտացնելը) վնասել առողջությանը։

Եղունգներ կրծելը

Մի բան է,  երբ սարսափ ֆիլմեր դիտելիս եղունգներ եք կրծում, մեկ այլ բան, երբ եղունգներ կրծելը դառնում է առօրյա մի սովորություն, քանի որ այն կարող է շատ վատ հետեանքներ ունենալ ինչպես եղունգների, այնպես էլ եղունգների շուրջը գտնվող կաշվի (կուտիկուլ) համար, ասել է Նյու Յորքից մաշկաբան Մայքլ Շապիրոն։ Բերանի մանրէները կարող են անցնել մաշկի տակ, եւ հակառակը՝ եղունգի տակ առկա մանրէները կարող են թափանցել բերան՝ առաջացնելով լնդերի եւ կոկորդի վարակ, ասել է Շապիրոն։

Հարդարեք Ձեր եղունգները կամ կպչուն ժապավեն փաթաթեք՝ վնասակար սովորությունից ազատվելու համար։

Մազերը պտտեցնելը

Մատի շուրջ մազերը փաթաթելը ժամանակի ընթացքում կարող է հանգեցնել մազարմատի վնասման, ասել է Նյու Յորքից մեկ այլ մաշկաբան Արիել Օսթադը։ «Այն կարող է հանգեցնել մազաթափության, ինչպես նաեւ մի շարք վարակների»։

Մազերը անընդհատ քաշելը կարող է հոգեկան վիճակի՝ տրիխոտիլոմանիայի նախաշան լինել, որը պահանջում է հոգեբուժական եւ բժշկական միջամտություն։

Վիզը ճտտացնել

Եթե կտրուկ թեքեք Ձեր վիզը, ապա այն կճտտա. սա ողերի մկանների միջեւ առկա գազերի ազատ արձակումն է։ Չնայած թվացող թեթեւությանը, այս գործընթացի կանոնավոր կատարելը շրջապատող ջլերը կարող է գերշարժական եւ վնասվածքներին ավելի ընկալունակ դարձնել, ասել է Ֆլորիդայից վիրաբույժ-օրթոպեդ Մայքլ Գլեյբերը։

Դեմքին հաճախ դիպչելը

Չի կարելի դեմքին հաճախ դիպչել եւ սեղմել պզուկները։ Սա կարող է վնասել մաշկի վերին բարակ շերտը, ասել է մաշկաբան Ջեսիկա Կրանթը Նյու Յորքից ։ Դրա փոխարեն Կրանթը խորհուրդ է տվել տվյալ հատվածում մաշկի համար նախատեսված հատուկ քսուքներ եւ կրեմներ օգտագործել։

Ատամները կրճտացնելը

Երբ Դուք սթրեսային վիճակում եք գտնվում ատամները կրճտացնելը (բրուկսիզմ) կարող է վնասել բերանի խոռոչը։ Բացի այդ, այն միգուցե լուրջ վնաս հասցնի ատամի պսակին եւ արմատին եւ առաջացնի քունքային եւ ստորին ծնոտային հոդի (ՔՍԾՀ) խանգարումներ, ասել է Ջասթին Ֆիլիպը, ով Արիզոնա նահանգում՝ Չանդլերում, ունի իր սեփական ատամնաբուժական կլինիկան։

Սառնաշաքարի մշտական օգտագրծում

Սառնաշաքարը ատամների վրա շաքարի մի հաստ շերտ է թողնում, ինչը կաող է կարիես առաջացնել, ասել է Ֆիլիպը։ Մանրէները սնվում են շաքարով, որը հիանալի միջավայր է ստեղծում կարիեսի համար։ Կոնֆետներ ծծելը երբեմն վատ չէ, բայց եթե դրանք առանց շաքարի են եւ քիչ թթվայնություն ունեն։

Շուրթերը լիզելն ու կծելը

Շրթունքները ամբողջ ժամանակ նյարդայնացած լիզելով՝ Դուք նրանց ենթարկում եք բերանում առկա մարսողական ֆերմենտների ազդեցությանը, ասել է Նյու Յորքից մաշկաբան Ուիթնի Բոյը։ «Սա կարող է հանգեցնել դերմատիտի եւ հեյլիտի (բորբոքումներ), ինչի հետեւանքով շրթունքները չորանում եւ ճաքճքում են», - ասել է նա։

Սթրեասյին վիճակում շուրթերը կծելը կարող է հանգեցնել ֆիբրերի ձեւավորման, որոնց հեռացման համար վիրահատական միջամտության անհրաժեշտություն կառաջանա, ասել է Նյո Ջերսիից մաշկաբան Կոյլ Ս. Կոնոլին։ 

Այտերի ներքին հատվածը կծոտելը

Ժամանակի ընթացքում այն կարող է առաջացնել քրոնիկ բորբոքումներ, հնարավոր արյունահոսություններ եւ հյուսվածքների սպիացում։

Ծամոն ծամելը

Բացի այն, որ ծամոն ծամելը եւ ճպճպացնելը մշտապես ազդում է շրջապատող մարդկանց նյարդերի վրա, այս սովորությունը կարող է հանգեցնել քունք-ներքինծնոտային հոդի խանգարման, ասել է Ֆիլիպը։ Առանց շաքարի ծամոնը  կարող է միանգամից մի քանի խնդիրներ առաջացնել՝ մասնավորապես մարսողական համակարգի համար։ Արհեստական քաղցրեցուցիչ սորբիտը, ունի տհաճ եւ թուլացնող ազդեցություն, եթե այն չափից շատ ներծծվի օրգանիզմ (օրական 18-20 ծամոնի բարձիկ)։ Ծամելու ընթացքում ավելորդ անգամ օդ ներշնչելը նաեւ կարող է մեծացնել ստամոքսի՝ գազերով թունավորման վտանգը։

Կրծել գրիչի եւ մատիտի ծայրերը

Միկրոբները եւ մանրէները (անգամ մրսածության) գրիչների եւ մատիտների ծայրերին նույնպես հաստատվում են, ասել է Ռոդ Այլենդի համալսարանի գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Թեդ Միաթը։

Բացի այն, որ թանաքը կարող է ընկնել բերան եւ ստամոքս, այն կարող է նաեւ լրջորեն վնասել ատամի էմալը, ինչպես նաեւ բերանի փափուկ հյուսվածքներն ու լնդերը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել