• Latest news

Հրաշք եռյակ. Կինը մեկ շաբաթում կրկնակի է հղիացել՝ բնական ճանապարհով եւ ԱՄԲ միջոցով

22 հունվարի, 2019  11:51

Բրիտանուհի Բեաթա Բիենիասը ամբողջ 10 տարի պայքարում էր անպտղության դեմ: Բնական ճանապարհով հղիանալուց հուսալքված՝ նա դիմել է ԱՄԲ մեթոդի: Նրան իսկապես էլ հաջողվել է հղիանալ, ըստ որում՝ մեկ շաբաթում կրկնակի. մի երեխան բեղմնավորվել էր ԱՄԲ միջոցով, եւս երկուսը՝ բնական ճանապարհով: Արդյունքում 36-ամյա Բեաթան լույս աշխարհ է բերել եռյակ:

Բեաթա Բիենիասի մոտ ձվարանների պոլիկիստոզ էր ախտորոշվել: Դրանից բացի, նա ավելորդ քաշ ուներ՝ կշռում էր շուրջ 110 կգ: 2017 թվականին բժիշկները նրան խորհուրդ են տվել նիհարել: Բեաթան շատ էր ցանկանում մայրանալ, ուստի կարողացել է 30 կգ-ով նիհարել, որից հետո դիմել է ԱՄԲ կատարելու:

Մայիսի 2-ին նշանակված էր սաղմի տեղադրման միջամտությունը: Միջամտությունից մի քանի օր առաջ բրիտանուհին հղիացել էր բնական ճանապարհով, բայց այդ մասին, բնականաբար, չէր կարող իմանալ: Բժիշկները նրա արգանդ են տեղափոխել սաղմը, որը ստացել էին արտամարմնային բեղմնավորմամբ:

Սաղմի տեղադրումից 14 օր հետո Բեաթան պետք է անալիզ հանձներ՝ պարզելու համար հղիությունն արդյոք սկսվել է: Ի վիճակի չլինելով այդքան սպասել՝ նա 9 օր հետո հղիության ստուգման թեստ է կատարել, եւ թեստը երկու շերտ է ցույց տվել: Բեաթայի ուրախությունն անսահման էր:

Երբ Բեաթան ՈՒՁ հետազոտություն է անցել, պարզվել է, որ նա հղի է ոչ թե մեկ երեխայով, ինչպես սպասվում էր, այլ երեք, ընդ որում՝ նրանցից երկուսը երրորդից ավելի վաղ էին բեղմնավորվել:

Բեաթան երկու աղջիկներին եւ տղային ունեցել է 2018 թվականի դեկտեմբերի 13-ին Royal United Hospital կլինիկայում, որտեղ նրան կեսարյան հատում են կատարել: Երեխաներին անվանակոչել են Ամելիա (բեղմնավորվել է ԱՄԲ միջոցով), Մաթիլդա եւ Բորիս:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել