• Latest news

4 մթերք, որոնք կքայքայեն ձեր սեքսուալ կյանքը  

23 հունվարի, 2019  21:20

Հավասարակշռված սնվելը ակտիվ սեքսուալ կյանքի կարեւոր ասպեկտ է։ Իր «Մաքուր սնունդ, կեղտոտ սեքս» (“Clean Eating, Dirty Sex”) գրքում սննդաբան Լիզա Դեւիսը հետազոտել է դիետայի եւ սեքսի միջեւ կապը։

 Եվ այսպես, ի՞նչը կարող է քայքայել ձեր սեքսուալ առողջությունը։ New York Post–ը հայտնում է, որ Դեւիսը նշել է 4 մթերք, որոնց օգտագործումը չափազանց անցանկալի է։

 Գինի

Հայտնի ալկոհոլային ըմպելիքն այնքան էլ «անմեղ» չէ, ինչպես թվում է։ Դեւիսը պնդում է, որ ալկոհոլը ջրազրկում է առաջացնում, ինչը կարող  է կնոջ համար շատ անհարմար սեռական ակտի պատճառ դառնալ։ Բացի այդ ալկոհոլը նվազեցնում է տղամարդկանց տեստոստերոնի մակարդակը, ինչը կարող է բացասական ազդեցություն ունենալ լիբիդոյի վրա։

 Մակարոնեղեն

 Սպիտակ ալյուրը բարձրացնում է շաքարի եւ ինսուլինի մակարդակը եւ կարող է ձվարանների պարկի զարգացման, ինչպես նաեւ հորմոնալ հավասարակշռության խախտման պատճառ դառնալ։ Բացի այդ ածխաջրերի գերդոզավորումը հղի է շաքարախտի եւ ճարպակալման զարգացմամբ, որոնք, իրենց հերթին, բացասական ազդեցություն են ունենում սեռական գործառույթների վրա։

 Ֆաստֆուդ

 Սննդաբանը կոչ  է անում ուշադրություն դարձնել ֆաստֆուդում տրանս–ճարպերի բարձր պարունակությանը, որոնք խցանում են զարկերակները եւ խոչընդոտում են օրգանիզմի կողմից ազոտի օքսիդի արտադրությանը։ Արագ սննդի նկատմամբ սերը լիովին կարող էրեկտիլ դիսֆունկցիայի պատճառ դառնալ։ Դրան գումարենք խոլեստերինի մակարդակի բարձրացումը, սրտանոթային հիվանդությունների զարգացման վտանգը եւ պատկերը շատ անմխիթարական կստացվի։

 Շոկոլադե տորթ

 Շոլոկադը հաճախ աֆրոդիզիակ են անվանում, բայց Դեւիսը զգուշացնում է նրա ուլտրավերամշակված, քաղցր տեսակների օգտագործման մասին, որոնք ազդում են շաքարախտի եւ ճարպակալման զարգացմանը եւ արդյունքում բացասաբար ազդում արյան շրջանառության վրա։ Ավելի լավ է նախընտրություն տալ սեւ շոկոլադին՝ կակաոյի 70 տոկոս պարունակությամբ։ Իսկ եթե դուք չեք կարող հրաժարվել շոկոլադե տորթի գայթակղությունից, Դեւիսը դրանում լուրջ խնդիր չի տեսնում։ Աղանդերի մեկ չափաբաժնից օրգանիզմը վնաս չի կրի։ Գլխավորը հիշելն է, որ ամեն ինչը հարկավոր է  չափավոր օգտագործել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է