• Latest news

Քաղցկեղի դեմ դեղամիջոցը կստեղծվի մեկ տարվա ընթացքում․ իսրայելցի գիտնականներ

29 հունվարի, 2019  16:22

Իսրայելցի գիտնականների խումբը խոստանում է քաղցկեղի բուժման դեղամիջոցը ստանալ մեկ տարվա ընթացքում: Այս մասին հաղորդում է New York Post-ը՝ վկայակոչելով The Jerusalem Post-ին:
Դեղամիջոցի մշակման աշխատանքներն իրականացնում են Accelerated Evolution Biotechnologies-ի մասնագետները՝ Իլան Մորադի (Ilan Morad) ղեկավարությամբ։ Գիտնականները նշում են, որ իրենց առաջարկած բուժումը բառացիորեն առաջին օրվանից ցույց կտա իր արդյունավետությունը, ընդ որում, բուժման կուրսը կտեւի միայն մի քանի շաբաթ:

Նրանց ասելով, կողմնակի ազդեցությունները նվազագույն չափով կամ զրոյական կլինեն, իսկ նորարարական դեղամիջոցի արժեքը կլինի ավելի ցածր, քան շուկայում շատ դեղերի:

MuTaTo անունը ստացած թերապիան հակաքաղցկեղային պեպտիդների եւ հատուկ տոքսինի համադրություն է, որը սպանում է քաղցկեղի բջիջները: Բուժումն անհատական է լինելու, եւ պրեպարատային «կոկտեյլը» կտրվի հիվանդներին՝ կախված քաղցկեղի տեսակից։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել