• Latest news

Ողնաշարի համար 5 վտանգավոր սովորություն

11 մարտի, 2019  09:44

Որոշ ամենօրյա  սովորություններ չափազանց բացասաբար են անդրադառնում ձեր ողնաշարի վրա՝ առաջացնելով մի ամբողջ շարք խնդիրներ:

Ծխել

Ծխելը վատթարացնում է արյան եւ ավշային հեղուկի շրջանառությունը միջողային սկավառակներում, ինչի հետեւանքով դրանք սննդարար նյութերն ամբողջությամբ չեն ստանում, ինչը բացասաբար է անդրադառնում դրանց վիճակի վրա եւ հետագայում խնդիրներ է առաջացնում:

Կաթնամթերքից հրաժարում

Կալցիումն անչափ կարեւոր է ոսկորների առողջության պահպանման համար: Իսկ կաթնամթերքը կալցիումի լավ աղբյուր է: Եթե մարդը կաթ չի խմում, պանիր, կաթնաշոռ չի սիրում, հրաժարվում է կեֆիրից եւ մածունից, ապա կարող է դանդաղ, բայց հաստատունորեն քայքայել ողնաշարի առողջությունը: Իսկ եթե կաթից հրաժարվելը պայմանավորված է բժշկական պառճառներով, ապա ըստ մասնագետների խորհրդի՝ անհրաժեշտ է մեծացնել կանաչ տերեւավոր բանջարեղենի, ձկան եւ կալցիում պարունակող այլ մթերքների գործածումը:

Սուրճի չարաշահում

Կոֆեինը ոսկորներից կալցիումը «լվանում» է, ինչը այն թուլացնում է եւ առավել խոցելի դարձնում: Նրանց համար, ովքեր սուրճ շատ են խմում, կարեւոր է անհրաժեշտ չափով այնպիսի մթերքների գործածումը, որոնք կալցիում են պարունակում:

Կուզիկություն

Մեջքը կուզիկացնելու սովորությունը նպաստում է ներքին օրգանների վրա ծանրաբեռնվածության մեծացմանը, իսկ տարիքին զուգահեռ այս սովորությունն ավելի վտանգավոր է դառնում: Փորձագետների կարծիքով՝ 30 տարեկանից հետո շատ կարեւոր է ողնաշարի ուղղման հետ կապված վարժությունների կատարումը:

Քիչ շարժունակություն

Ողնաշարի համար վտանգավոր է նաեւ երկար նստելն ու քիչ շարժվելը: Ընդ որում՝ վատթարանում է ողնաշարին արյան մատակարարումը, մեծանում է ճողվածքի, առաձգականության, վնասվածքների հավանականությունը: Բժիշկների խոսքով՝ նստած աշխատանքի դեպքում անհրաժեշտ է ժամը մեկ տեղից վեր կենալ, վարժություններ, նախավարժանք անել եւ ձգվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել