• Latest news

Երեքշաբաթյա հյութային դիետան կնոջ ուղեղն անշրջելիորեն վնասել է

3 ապրիլի, 2019  12:02

Իսրայելի Թել Ավիվ քաղաքից 40-ամյա կինը հիվանդանոցում է հայտնվել այն բանից հետո, երբ հրաժարվել է կոշտ կերակուրից եւ 3 շաբաթ խմել է միայն մրգահյութեր: Այս դիետան նրա ուղեղին լուրջ վնասվածքներ է պատճառել:

Daily Mail պարբերականը հայտնում է, որ պացիենտին հյութային դիետան խորհուրդ էր տվել ոչ ավանդական բժշկության հարցերով փորձագետը, ում նա դիմել էր: Կինը դիետային հետեւել է երեք շաբաթ, սարսափելի նիհարել է եւ կշռել 40 կիլոգրամից պակաս: Դրանից բացի, նրա օրգանիզմում խախտվել է ջրաաղային հաշվեկշիռը:

Բժիշկները մտավախություն ունեն, որ մրգահյութի գործածման 3 շաբաթը բերել են պացիենտի ուղեղի անշրջելի վնասման: Նման ելքի հնարավոր պատճառ կարող էր լինել հիպոնատրիեմիան՝ վիճակ, որի դեպքում արյան մեջ նատրիումի իոնների խտությունը նվազում է: Արդյունքում արյան պլազմայից ջուրը վերաբաշխվում է օրգանիզմի բջիջներին, այդ թվում՝ ուղեղի բջիջներին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել