• Latest news

ԲԱՀ-երում պարունակվող վիտամիններն ու հանքանյութերն անօգուտ են. հետազոտություն

10 ապրիլի, 2019  23:45

Բիոլոգիական ակտիվ հավելումներում (ԲԱՀ) պարունակվող վիտամինները եւ հանքանյութերը գործնականում անօգուտ են եւ ոչ մի կերպ չեն ազդում բոլոր պատճառներից մահացության նվազման վրա: Այս մասին նշված է Annals of Internal Medicine ամսագրում հրապարակված հետազոտության մեջ:

Գիտնականները պնդում են, որ ինչպես վիտամինները, այնպես էլ հանքանյութերը օրգանիզմի վրա դրական են ազդում միայն այն դեպքում, եթե մարդը դրանք ստանում է բնական ծագման մթերքների միջոցով, այլ ոչ թե ԲԱՀ-երի: Դրանից բացի, ԲԱՀ-երում պարունակվող կալցիումի ավելցուկային գործածումը օրական 1000 մգ-ից ավելի չափաքանակով կապված է քաղցկեղի հետեւանքով մահվան մեծ հավանականության հետ:

Բոլոր պատճառներից մահացության ցուցանիշների վրա ԲԱՀ-երի գործածման ազդեցությունը պարզելու նպատակով հետազոտության շրջանակում վերլուծվել են 20 տարեկանից մեծ ավելի քան 27 հազար ամերիկացիների տվյալները:

Պարզվել է, որ համարժեք քանակությամբ K վիտամինի եւ մագնիումի գործածումը կապ ունի մահվան հավանականության նվազման հետ: Դրանից բացի, А, К վիտամինները եւ ցինկը կապված են սիրտ-անոթային հիվանդությունների հետեւանքով մահվան հավանականության նվազման հետ:

Միաժամանակ, այս դրական միտումը դիտվել է բացառապես բնական ծագման մթերքներ գործածելիս, այլ ոչ թե ԲԱՀ-եր: Ավելին՝ ԲԱՀ-երում D վիտամինի գործածումը անձանց կողմից, ում մոտ այս վիտամինի դեֆիցիտ է նկատվում, կարող է կապված լինել բոլոր պատճառներից, ներառյալ քաղցկեղը, մահվան մեծ հավանականության հետ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել