• Latest news

Հայաստանում ամեն տարի գրանցվում է մաշկի ուռուցքի մոտ 100 նոր դեպք

11 ապրիլի, 2019  14:26

Հայաստանում ամեն տարի գրանցվում են մելանոմայի եւ մաշկի այլ ուռուցքների մոտ 100 նոր դեպքեր։ Փոքր երկրի համար սա բավական լուրջ թիվ է, ինչպես պնդում է Հայաստանի Հակաքաղցկեղային լիգայի փոխնախագահ Արամ Բադալյանը։

Մասնագետի խոսքով՝ Հայաստանը արեւոտ երկիր է, եւ մելանոման ու մաշկի մյուս քաղցկեղային հիվանդություններն այստեղ բավական տարածված են, չէ՞ որ ուլտրամանուշակագույն ճառագայթումը համարվում է դրանց առաջացման կարեւոր գործոններից մեկը։

Մաշկի ուռուցքային հիվանդությունները, դրանց ախտորոշման եւ բուժման մեթոդները  քննարկելու համար Հայաստանից եւ մի քանի այլ երկրներից մոտ 200 մասնագետներ հավաքվել են Երեւանում՝ «Մելանոման եւ մաշկի ուռուցքները» գիտաժողովի շրջանակում, որն անցկացվում է ապրիլի 11-12-ին։

Գիտաժողովի ընթացքում, ինչպես ասաց Արամ Բադալյանը, հրավիրվածները (8 փորձագետ Ռուսաստանից, Վրաստանից եւ այլ երկրներից) եւ հայ մասնագետները մասնակիցներին կներկայացնեն մաշկի հիվանդությունների ախտորոշման նորագույն մեթոդները, ինչպես նաեւ դրանց բուժման արդի մոտեցումները։ Ստացված գիտելիքները, գիտաժողովի կազմակերպիչների կարծիքով, կօգնեն երկրում նոր մակարդակի բարձրացնել այդ հիվանդությունների բուժումը։

Գիտաժողովը կազմակերպվել է Հայաստանի հակաքաղցկեղային լիգայի կողմից, որը, ինչպես ընդգծել է դոկտոր Բադալյանը, ամեն տարի Հայաստանում իրականացնում է միջոցառումներ՝ նվիրված օնկոլոգիական հիվանդությունների խնդրին։

«Բոլոր բժիշկները չէ, որ կարող են մեկնել միջազգային կոնֆերանսների, ուստի մենք փորձում ենք հրավիրել հայտնի մասնագետների, որպեսզի նրանք դասախոսություններ կարդան հենց այստեղ՝ Հայաստանում»,- նշել է մասնագետը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել