• Latest news

ԱՄՆ-ում հավանության է արժանացել նոր դեղամիջոցն օսթեոպարոզի դեմ

11 ապրիլի, 2019  20:19

ԱՄՆ Սննդամթերքի ու դեղամիջոցների որակի սանիտարական վերահսկողության վարչությունը (FDA) հավանություն է տվել օսթեոպարոզի նորարարական դեղամիջոցին։

Evenity (ռոմոսոզումաբ) դեղամիջոցը ոչ միայն խթանում է ոսկրերի վերականգնումը, այլեւ նվազեցնում ողնաշարի կոտրվածքների վտանգը 73 տոկոսով։ Այն նախատեսված է հետդաշտանադադարի փուլ ապրող կանանց համար, որոնց մոտ մեծ է կոտրվածքների ռիսկը։ Evenity-ի բուժական հատկությունը պայմանավորված է նրանով, որ դեղամիջոցը ինհիբիտացնում է սկլերոստինի սպիտակուց։

Ռոմոսոզումաբի արդյունավետությունը հաստատվել է կլինիկական փորձարկումնեով, որոնց մասնակցել է մոտ 11 հազար պացիենտ։ Այսպես, ողնաշարի կոտրվածքի ռիսկը փորձարկվողների մոտ 73 տոկոսով ավելի ցածր է եղել, քան պլացեբոյի ընդունման պարագայում։ Բայց հայտնաբերվել է կողմնակի էֆեկտ՝ սրտանոթային հիվանդությունների առաջացման բարձր ռիսկ։ Այս առնչությամբ Evenity-ն հակացուցված է այն անձանց, ովքեր սրտի կամ ուղեղի կաթված են տարել։

Դեղամիջոցը նախատեսված է կարճատեւ բուժման համար, քանի որ չաբաբաժինը 12-ից գերազանցելու դեպքում այն կարող է հանգեցնել օրգանիզմում կալցիումի ավելորդ կուտակման։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել