• Latest news

Առանց մաշկի ծնված երեխան. Բժիշկները պատրաստվում են եզակի վիրահատությունների

17 ապրիլի, 2019  13:29

3-ամսական Ջաբարի Գրեյը ծնվել է հազվադեպ արատով. նրա մարմինը գրեթե մաշկ չունի: Հիմա Texas Children's Hospital-ի բժիշկները պատրաստվում են մաշկի փոխպատվաստման վիրահատության անցկացմանը: Նրանք պետք է բացեն նաեւ նրա սերտաճած շնչուղիները, որպեսզի երեխան կարողանա ինքնուրույն շնչել:

Փոքրիկը շտապ կեսարյան հատմամբ ծնվել է ամանորյա տոների ժամանակ Methodist Children's Hospital կլինիկայում հղիության 37-րդ շաբաթում: Հղիության ամբողջ ընթացքում մոր մոտ ոչ մի խնդիր չի եղել, սակայն 37-րդ շաբաթին մոտ երեխան սկսել է չաճել, իսկ մի անգամ սրտի կծկումների հաճախությունը նվազել է մինչեւ վտանգավոր նիշեր, եւ բժիշկները ստիպված էին կեսարյան հատում կատարել:

Բժիշկները միայն երեխայի ծնվելուց հետո են տեսել, որ նրա մոտ ամեն ինչ չէ, որ կարգին է. փոքրիկը մաշկ ուներ միայն գխին, պարանոցին եւ աննշան՝ ոտքերին: Նրա իրանը եւ ձեռքերն ընդհանրապես առանց մաշկի էին: Դրանից բացի, երեխայի աչքերը փաստացի չէին բացվում՝ կոպերը սերտաճել էին: Նրա մոտ ախտորոշվել է aplasia cutis congenita՝ մաշկի բնածին ապլազիա:

Ապշահար բժիշկները կարողացել են միայն երեխային տեղավորել ինտենսիվ թերապիաայի բաժանմունքում, նրան միացրել են արհեստական կենսապահովման սարքերին եւ ծնողներին հայտնել, որ նրա համար ավելին չեն կարող անել: Սակայն ծնողները՝ Փրիսցիլա Մոնդալոն եւ Մարվին Գրեյը, որոշել են չհանձնվել: Նրանք հասել են նրան, որ ապահովագրական ընկերությունը վճարի երեխայի տեղափոխությունը Texas Children's Hospital, որտեղ նրան կարող էին օգնել:

Բժիշկներն այստեղ զննելով փոքրիկ պացիենտին՝ որոշել են, որ, հնարավոր է, սխալ ախտորոշում է կատարվել, իրականում երեխայի մոտ եղել է epidermolyosis bullosa՝ բուլոզի էպիդերմոլիզ, որը հազվադեպ գենետիկ հիվանդություն է, եւ որի դեպքում VII տեսակի կոլագենի բացակայության պատճառով մաշկը ծածկվում է բշտերով ու խոցերով՝ օրգանիզմը վարակների դեմ անպաշտպան դարձնելով: Քանի որ սա գենետիկ հիվանդություն է, փոքրիկի ծնողները հիմա գենետիկ հետազոտման են ենթարկվում, որը կարող է ախտորոշումը հաստատել կամ հերքել:

Մինչ արդյունքները պատրաստ կլինեն, երեխային ցավազրկողներ են տալիս: Նա դանդաղորեն աճում է եւ քաշ հավաքում, սակայն մեծ թվով խնդիրներ ունի: Որոշ տեղերում սկսել է մաշկն աճել, բայց դա միայն նոր խնդիրներ է առաջացրել. ձեռքերի եւ ոտքերի մատները իրար են սերտաճում, կզակը սետաճում է պարանոցին: Նրա շնչուղիները նույնպես սերտաճում են, ինչի պատճառով նա չի կարողանում ինքնուրույն շնչել:

Մասնագետները պատրաստվում են առաջին հերթին անցկացնել նրա շնչուղիները բացելուն օգնող միջամտություն, ինչը հնարավոր կդարձնի երեխային թոքերի արհեստական օդափոխության սարքից անջատելը: Մասնագետներն այնուհետեւ նախատեսում են նրա մարմնի բոլոր մասերի վրա, որտեղ դեռեւս սեփական մաշկ չկա, մաշկ փոխպատվաստել:

Փոքրիկի ծնողները GoFundMe քրաուդֆանդինգային հարթակում էջ են ստեղծել՝ հուսալով հանգանակություն կազմակերպել բժշկական ծախսերը վճարելու համար. նրանք արդեն 50 հազար դոլարից 28 հազար դոլարը հավաքել են:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի