Պլաստիկ վիրահատությունից հետո վիրաբույժները չինական Նանչան քաղաքից պացիենտի քթում բամբակ են թողել: Վիրահատությունից կես տարի անց, երբ կինը փռշատցել է, բամբակի գունդը պատահմամբ ընկել է նրա քթից:
Asia One-ը հաղորդում է, որ Չժու ազգանունով չինուհին րինոպլաստիկան արել է 2018-ի հոկտեմբերին: Նա վճարել է 26 հազար յուան (մոտ 3800 դոլար) պրոցեդուրայի համար, սակայն դժգոհ է մնացել արդյունքից: Բացի այդ նրա մոտ քթում անհարմարության զգացում է առաջացել:
Հունվարին նա նորից կլինիկա է գնացել ուղղիչ վիրահատության համար, սակայն դրանից հետո էլ տհաճ զգացողությունները չեն վերացել:
Դրանք անհետացել են միայն այն բանից հետո, երբ ապրիլի սկզբին Չժուն փռշատցել է եւ նրա քթից դուրս է ընկել նեխած բամբակե տամպոնը:
«Այն արյունոտված էր եւ սարսափելի գարշելի հոտ ուներ: Այդ ժամանակ ես հասկացա, որ բժիշկը վիրահատության ժամանակ այն մոռացել է ներսում», — պատմել է պացիենտը:
Նա կլինիկաիյից 100 հազար յուանի փոխհատուցում է պահանջել (մոտ 14 800 դոլար):
Կլինիկայի ներկայացուցիչները Չժուին խնդրել են կատարվածի ապացույցներ ներկայացնել: Կլինիկայի գլխավոր բժիշկը կասկածել է, որ պացիենտը կարող էր քթում մնացած նման մեծ բամբակի դեպքում շնչել:
Հունվարին ստորագրած համաձայնագրի համաձայն՝ կլինիկան կնոջը 10 հազար յուան (1480 դոլար) է վճարել հետագա բողոքներից հրաժարվելու համար:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր