• Latest news

Ինչպե՞ս պետք է սնվել ճարպակալումից եւ դիաբետից պաշտպանվելու համար

26 ապրիլի, 2019  11:00

Ժամանակի սահմանափակ հատվածում սնունդ ընդունելը նվազեցնում է 2-րդ տեսակի դիաբետի առաջացման վտանգը։ Այս մասին տեղեկացնում են Ադելաիդայի համալսարանի եւ Առողջապահության եւ բժշկական հետազոտությունների հարավավստրալական ինստիտուտի գիտնականները։

Հետազոտությանը, որի արդյունքները հրապարակվել են Obesity ամսագրում, մասնակցել է 15 մարդ, որոնք, համաձայն փորձի պայմանների, կարող էին ուտել առավոտյան ժամը 8.00-ից մինչեւ 17.00-ն, կամ կեսօրից մինչեւ 21.00-ն։ Ընդ որում՝ նրանք օգտագործում էին իրենց համար սովորական կերակուր։ Ամեն օր չափում էին կամավորների գլյուկոզայի մակարդակն արյան մեջ։ Պարզվեց, որ սնունդ ընդունելու 9-ժամյա «պատուհանը» բարելավում է նյութափոխանակությունը եւ արյան մեջ գլյուկոզայի անհրաժեշտ մակարդակի պահպանումը։ Ավելին, դա օգնում է նիհարել։

Մասնագետների խոսքով՝ արդյունքները ցույց են տալիս, որ դիաբետի զարգացման վտանգը կարելի է նվազեցնել՝ չհրաժարվելով սիրած մթերքներից։ Օրվա որոշակի ժամերին սնվելը թույլ է տալիս նվազեցնել ածխաջրերի ռեզիստենտությունը։ Բայց գիտնականներն ընդգծում են, որ անհրաժեշտ են հետագա հետազոտություններ՝ հաստատելու համար մոտեցման արդյունավետությունը շատ օրերի պարագայում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել