Բարսելոնի գլոբալ առողջապահության ինստիտուտի (ISGlobal) գիտնականները հետաքրքիր բացահայտում են արել. հղիության առաջին եռամսյակում ընկույզների օգտագործումը դրական է ազդում երեխայի կոգնիտիվ կարողությունների վրա: Փորձագետները դա բացատրում են նրանով, որ ընկույզը հարուստ է ֆոլաթթվով եւ անփոխարինելի ճարպաթթուներով, այթ դվում օմեգա-3-ով եւ օմեգա-6-ով:
Մասնագետները պարզել են, որ այն երեխաները, որոնց մայրերն առաջին եռամսյակի ընթացքում ամեն օր երեք չափաբաժին 30 գր ընկույզ են օգտագործել, ավելի լավ են հանձնել կոգնիտիվ գործառույթների, ուշադրության եւ հիշողության թեստերը:
Ընդհանուր առմամբ հետազոտության մեջ ընդգրկվել է 2200 զույգ մայր եւ երեխա: Սա առաջին նման հետազոտությունն է, որում դիտարկվել են հղիության ժամանակ սննդի մեջ ընկույզների օգտագործման առավելությունները երկարաժամկետ հեռանկարում երեխայի նյարդային համակարգի զարգացման տեսանկյունից:
Փորձին ներգրավված հղի կանայք առաջին եւ երրորդ եռամսյակում ընկյուզ, նուշ, գետնընկույզ, մայրու ընկույզներ եւ պնդուկ են կերել:
Երեխաների զարգացումը գնահատվել է 18 ամսականում, ինչպես նաեւ 5 եւ 8 տարեկանում:
Պարզվել է, որ երեխայի կոգնիտիվ կարողությունների վրա ամենամեծ դրական ազդեցությունն ունեցել է առաջին եռամսյակում ընկույզի օգտագործումը: Խորհուրդ տրվող չափը շաբաթական 30 գ. երեք չափաբաժին ընկույզն է:
Հետազոտության արդյունքները հրապարակվել են European Journal of Epidemiology ամսագրում:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր