• Latest news

5 ամենավնասակար մթերքները, որոնք կրճատում են կյանքի տեւողությունը

24 հունիսի, 2019  12:04

Այս մթերքները համարվում են ամենավնասակարները. դրանց կանոնավոր օգտագործումն ուղղակիորեն կրճատում է կյանքի տեւողությունը՝ հանգեցնելով մի ամբողջ շարք հիվանդությունների զարգացմանը։

Քաղցր գազավորված ըմպելիքներ

Քաղցր գազավորված ըմպելիքները մեր առողջության թիվ մեկ թշնամին են։ Դրանք վնասակար են ե՛ւ նյութափոխանակության, ե՛ւ սրտանոթային համակարգի, ե՛ւ ատամների ու բերանի խոռոչի առողջության համար։ Կարծիք կա, որ դրանց օգտագործումը բարձրացնում է քաղցկեղի առաջացման վտանգը։

2018 թվականին Ամերիկյան սրտաբանական ասոցիացիայի կոնգրեսում գիտնականները հայտարարեցին, որ ընդամենը մեկ բաժակ գազային ըմպելիքը օրը երկու անգամ բարձրացնում է վաղաժամ մահվան ռիսկը իշեմիկ հիվանդությունից։ Իսկ ամեն օր քաղցր գազային ըմպելիքի օգտագործումը կարող է կրճատել մարդու կյանքի տեւողությունը 4,5 տարով։

Տրանսճարպերով մթերքներ

Տրանսճարպերի կանոնավոր օգտագործումը զուգորդվում է սրտանոթային հիվանդությունների, կաթվածի եւ 2-րդ տեսակի դիաբետի առաջացման ռիսկի բարձրացման հետ։ Տրանսճարպերի պարունակությամբ մթերքների մեջ առաջատարը մարգարինն ու սփրեդներն են, եւ, բնականաբար, բոլոր այն մթերքներն ու կերակրատեսակները, որոնք պատրաստվում են դրանցով, այդ թվում՝ ֆասթ-ֆուդը։

Վերամշակված միս

Վերամշակված մսից  մթերքները (այդ թվում երշիկեղենը, ապուխտը, բեկոնը, նրբերշիկները եւ այլն) մտնում են քաղցկեղածինների ցուցակի մեջ, որը կազմել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։ Այդ մթերքների կանոնավոր օգտագործումը բարձրացնում է վաղաժամ մահվան հավանականությունը սրտի հիվանդություններից 72 տոկոսով, քաղցկեղից՝ 11 տոկոսով։

Արհեստական քաղցրացնողներ

Որոշ արհեստական քաղցրացնողներ անգամ շաքարից վտանգավոր են։ Դրանց պարունակությամբ մթերքների եւ ըմպելիքների օգտագործումը նպաստում է ճարպակալման, դիաբետի եւ սրտի հիվանդությունների առաջացմանը։

Ալկոհոլ

Ալկոհոլի չարաշահումը խիստ վտանգավոր է օրգանիզմի համար, բայց կարծիք կա, որ դրա չափավոր քանակությունը նույնպես այնքան էլ օգտակար չէ։ Համարվում է, որ շաբաթը ընդամենը մեկ բաժին ալկոհոլի օգտագործումը կարող է կրճատել կյանքի տեւողությունը կես տարով։ Շաբաթը երկու բաժնի օգտագործումը կարող է կրճատել կյանքը երկու տարով, իսկ երեքից ավելին՝ ուղիղ հինգ տարով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի