• Latest news

Ինչպե՞ս պաշտպանվել վարակիչ հիվանդություններից ճամփորդությունների ժամանակ. մասնագետի խորհուրդներ

9 հուլիսի, 2019  17:25

Վարակիչ շատ հիվանդություններից, որոնցով կարելի է վարակվել ճամփորդությունների ժամանակ, կարելի է պաշտպանվել պատվաստման օգնությամբ (https://med.news.am/rus/news/22827/protiv-kakikh-bolezneiy-zhitelyam-armenii-nuzhno-vakcinirovatsya-pered-puteshestviyami.html)։ Բայց կան հիվանդություններ, որոնց դեմ պատվաստանյութեր առայժմ հայտնաբերված չեն։ Ինչպե՞ս կարելի է պաշտպանվել նման հիվանդություններից։

Մի քանի խորհուրդներով կիսվել է Հայաստանի առողջապահության նախարարության Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը։

Մասնագետի խոսքով՝ կա հիվանդությունների երկու հիմնական խումբ, որոնք մեզ սպառնում են ճամփորդությունների ժամանակ (չհաշված այն հիվանդությունները, որոնց դեմ կան պատվաստանյութեր)՝ աղիքային վարակներ եւ հիվանդություններ, որոնք տարածվում են փոխանցողների միջոցով (սովորաբար՝ միջատների)։

Աղիքային վարակներ

Աղիքային վարակները ճամփորդությունների ժամանակ սովորաբար ծագում են վարակված ջրի կամ սննդի օգտագործման հետեւանքով։

Քանի որ մենք չենք կարող վստահ լինել ջրի որակի եւ մաքրության հարցում մեզ քիչ ծանոթ երկրում, ցանկալի է ջուրը գնել շշերով։ Եթե նման հնարավորություն չկա, ծորակի ջուրը խորհուրդ է տրվում եռացնել, այդպես այն ավելի անվտանգ կդառնա։

Ինչ վերաբերում է սննդամթերքներին, ապա բոլոր մրգերը եւ բանջարեղենը պետք է լավ լվանալ, կենդանական ծագման բոլոր մթերքները ենթարկել լավ ջերմամշակման։

Շատ կարեւոր է նաեւ, ըստ մասնագետի, չմոռանալ ձեռքերի հիգիենայի մասին. աղիքային շատ վարակներ կեղտոտ ձեռքերով ուտելու հետեւանք են։

Հիվանդություններ, որոնք տարածվում են փոխանցողների միջոցով

Շատ հիվանդություններ , այդ թվում դողէրոցքը եւ վտանգավոր հեմոռագիկ տենդերը (Ղրիմ-Կոնգո, դեղին տենդ եւ այլն), տարածվում են փոխանցողների միջոցով՝ մոծակների եւ մժեղների։ Այդ հիվանդություններից պաշտպանվելու համար խորհուրդ է տրվում օգտագործել ռեպելենտներ՝ միջատներին վանող նյութեր։ Խորհուրդ է տրվում այն երկրներում, որտեղ տարածված են նման հիվանդությունները, փակ հագուստ կրել, իսկ մարմնի բաց մասերը մշակել հատուկ ռեպելենտներով։

Պատուհաններին ցանկալի է ունենալ մժեղների մուտքն արգելող ցանցեր, սենյակների ներսում՝ օգտագործել մոծակների եւ միջատների դեմ բոլոր հնարավոր միջոցները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել