• Latest news

Ի՞նչ է պետք անել հաջողությամբ նիհարելու համար. դիետոլոգի 5 խորհուրդները

14 հուլիսի, 2019  16:11

Ինչ է պետք անել նիհարելու համար առանց առողջությունը վնասելու: Հայտնի բրիտանացի դիետոլոգ Ռուդի Մաուերը պնդում է, որ կենսակերպում մի քանի պարզ փոփոխությունները կօգնեն գրանցել ցանկալի արդյունք, եւ, ամենակարեւորը, պահպանել այն:

Կերեք ավելի շատ սպիտակուցներ

Դիետաբանը խորհուրդ է տալիս օրվա ընթացքում օգտագործել ավելի շատ սպիտակուցային եւ ավելի քիչ ածխաջրային սնունդ: Այդպիսի մոտեցումը կօգնի նիհարել առանց քաղցի զգացման:

Հրաժարվեք քաղցրահամ ընպելիքներից

Եթե դուք իսկապես ցանկանում եք նիհարել, նախ պետք է հրաժարվել ցանկացած քաղցրացրած ընպելիքներից՝ ոչ միայն գազավորված, այլ նաեւ «բնական» հյութերից: Դրա փոխարեն հարկավոր է ընպել կանաչ թեյ, բնական սուրճ եւ, իհարկե, ջուր:

Կերեք ավելի շատ բանջարեղեն

Որքան շատ է բանջարեղենը ձեր սննդակարգում, այնքան հեշտ է նիհարել՝ չվնասելով առողջությունը: Յուրաքանչյուր անգամ, երբ դուք սնունդ եք ընդունում, ձեր ափսեի կեսը պետք է պարունակի բանջարեղեն:

Կերեք ավելի շատ բնական մթերք

Հրաժարվեք վերամշակված, ռաֆինացված մթերքից՝ ի օգուտ բնականի: Խորհուրդ է տրվում նախապատվությունը տալ բանջարեղենին, կաթնամթերքին, վերամշակում չանցած մսին:

Ձեռքի տակ ունեցեք միայն օգտակար նախուտեստներ

Եթե դուք սիրում եք կոնֆետներ եւ թխվածքաբլիթներ, պետք է չէ դրանք մշտապես ձեռքի տակ ունենալ. վնասակար նախուտեստները, ըստ դիետաբանի, հանգեցնում են ավելորդ քաշ հավաքելուն, քանի որ բազմաթիվ «դատարկ» կալորիաների աղբյուր են: Ձեռքի տակ ունեցեք օգտակար նախուտեստներ՝ մրգեր, ընկուզեղեն, բանջարեղեն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի