• Latest news

Աղջիկը զրկվեց ձեռքից՝ հյուրանոցի լողավազանում մսակեր մանրէներից վարակվելու պատճառով

24 հուլիսի, 2019  09:41

7-ամյա Ամիլիան՝ Միմին Բրոնքսից, վարակվեց մսակեր մանրէներից հյուրանոցի լողավազանում, իր ծննդյան օրվա առթիվ հրավիրված երեկույթի ժամանակ։

Ինչպես տեղեկացնում է The Daily Mail-ը, երեկույթից մի քանի օր անց Միմին ուժեղ ցավ է զգացել ձախ ձեռքում։ Բացի այդ, նրա ջերմությունը բարձրացել է։ Բայց բժիշկները նախնական զննման ժամանակ ոչ մի խանգարում չեն հայտնաբերել եւ որոշել են, որ աղջկա ձեռքը, ամենայն հավանականությամբ, «դուրս է ընկել»։ Այնինչ, վերջույթն սկսել է այտուցվել եւ մանուշակագույն երանգ ստանալ։

Մերձավորները Միմիին տարան այլ հիվանդանոց, որտեղ բժիշկները, վերջապես, կարողացան ճիշտ ախտորոշում կայացնել. նեկրոտիկ ֆասցիիտ, որն առաջ է եկել А խմբի ստրեպտոկոկերից։ Վիրաբույժները փորձեցին փրկել աղջկա ձեռքը, բայց ստիպված էին անդամահատել այն։ Ընդհանուր առմամբ, երեխան ինտենսիվ թերապիայի բաժանմունքում անցկացրեց երեք ամիս։

Միջադեպը տեղի է ունեցել 2017-ի աշնանը, եւ անցած ժամանակաընթացքում Միմին ինքնուրույն սովորեց հագնվել, ժապավենը կապել եւ անգամ բասկետբոլ խաղալ։ Բացի այդ, աղջիկը յուրացրեց խոհարարական հմտություններ եւ պատրաստում է գետնանուշի յուղով բուտերբրոդներ եւ դոնդող։

Նորմալ կյանքի վերադառնալու համար երեխային հարկավոր եղավ աշխատաթերապիայի մասնագետների օգնությունը։ Նրանց խոսքով՝ Միմին աստիճանաբար վստահություն ձեռք բերեց իր հանդեպ եւ ուժեղ բնավորություն ունի, նա օգնություն խնդրում է միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։

Շնորհիվ ոչ առեւտրային կազմակերպության օգնության Միմին նվեր ստացավ ձեռքով պատրաստված տիկնիկ, որը նման է իրեն՝ թուխ մաշկով, շագանակագույն մազերով եւ միայն աջ ձեռքով։ Փորձագետները նշում են, որ հաշմանդամություն ունեցող երեխաների համար կարեւոր է իրենց նմանվող խաղալիքներ ունենալ, որոնց հետ կարող են նույնականացնել իրենց։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է