• Latest news

Ինչո՞ւ են քնի հետ կապված խնդիրներն ավելի քիչ լավատեսների շրջանում

9 օգոստոսի, 2019  11:00

Ուրբան-Շամփեյնում Իլինոյսի համալսարանի  գիտնականները պարզել են, որ քնի որակն անմիջականորեն կախված է ներքին տրամադրվածությունից: Behavioral Medicine ամսագրում հրապարակված հոդվածում նշվում է, որ լավատեսները, հոռետեսների համեմատությամբ, քնի հետ կապված ավելի քիչ խնդիրներ ունեն:

Հետազոտությանը մասնակցել է 32-ից մինչեւ 51 տարեկան ավելի քան 3500 մարդ: Փորձարկվողների լավատեսության մակարդակը որոշելու համար գիտնականները նրանց առաջարկել են 5-բալանոց սանդղակով գնահատել, թե նրանք որքանով են համաձայն դրական (օրինակ՝ «Ես ապագային մշտապես լավատեսությամբ եմ նայում») եւ բացասական (օրինակ՝ «Իմ գործերը հազիվ թե լավ ընթանան») պնդումներին:

Փորձարկվողներն այնուհետեւ պետք է երկու անգամ պատասխանեին իրենց քնի որակին վերաբերող հարցերին՝ հետազոտության առաջին փուլում եւ 5 տարի հետո: Փորձի բոլոր մասնակիցները պարտավոր էին տարեկան 2 անգամ 3 օր անընդհատ կրել ակտիվության հաղորդիչներ, իսկ ահա քնի որակի ցուցանիշներին հետեւել են շաբաթական 2 անգամ:

Պարզվել է, որ լավատեսության մակարդակը որքան բարձր է եղել, այնքան փոքր է եղել քնի հետ կապված խնդիրների հավանականությունը: Առավել լավատես փորձարկվողներն ավելի հաճախ են հայտնել, որ լիարժեք քնել են, իսկ քնկոտության կամ անքնության հավանականությունը նրանց շրջանում 74 տոկոսով նվազել է:

Մասնագետները չեն բացառում, որ դրական տրամադրվածությունն օգնում է պայքարել սթրեսի դեմ՝ դրանով նվազագույնի հասցնելով քնելուց առաջ անհանգստությունն ու բացասական մտքերը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել