• Latest news

Ածխաջրերով հարուստ 5 մթերքներ, որոնք առողջության համար օգտակար են

21 օգոստոսի, 2019  20:15

Այսօր ածխաջրերն ընդունված է բաժանել 2 հիմնական խմբի՝ «պարզ» եւ «բարդ»: Առողջության համար առավել օգտակար են համարվում վերջինները. դրանք դանդաղ են յուրացվում, արյան մեջ գլյուկոզայի բարձրացում չեն առաջացնում եւ ապահովում են կուշտ լինելու երկարատեւ զգացում:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի մթերքներ, որոնք պարունակում են «բարդ» ածխաջրեր եւ առողջության համար օգտակար են:

Հնդկաձավար

Հնդկաձավարը ոչ միայն ածխաջրերի լավ աղբյուր է, այլեւ բջջանյութի, որն անհրաժեշտ է նորմալ մարսողության համար եւ օգնում է երկար ժամանակ կուշտ լինելու զգացում ունենալ: Հենց այս պատճառով հնդկաձավարը ամենակարեւոր մթերքներից մեկն է նրանց համար, ովքեր ցանկանում են նիհարել կամ քաշը պահպանել:

Վարսակ

Վարսակի մեջ 5 անգամ ավելի շատ են ածխաջրեր պարունակվում, քան սպիտակուցներ: Չնայած դրան, վարսակի շիլան բոլորի, անգամ նիհարողների համար նախաճաշի լավ տարբերակ է: Վարսակի մեջ պարունակվող բջջանյութը օգնում է նվազեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը եւ որպես հետեւանք՝ նվազում է սիրտ-անոթային հիվանդությունների հավանականությունը:

Եգիպտացորեն

Եգիպտացորենը ածխաջրերի եւս մեկ լավ աղբյուր է, սակայն այն պետք է օգտագործել առանց յուղի եւ աղի նվազագույն քանակությամբ: Եգիպտացորենը նաեւ հարուստ է բջջանյութով, յոդով, ֆոսֆորով, մագնիումով, կալցիումով եւ երկաթով:

Պատիճավոր լոբի

Պատիճավոր լոբին քիչ կալորիաներ ունի, բայց դրա հետ մեկտեղ պարունակում է օգտակար «բարդ» ածխաջրեր, բջջանյութ, ինչպես նաեւ մի փոքր սպիտակուց: Լոբին հոյակապ մթերք է նրանց համար, ովքեր ձգտում են պահպանել քաշն ու առողջությունը:

Սիսեռ

Սիսեռի մեջ մեծ քանակությամբ «բարդ» ածխաջրեր են պարունակվում: Այն նաեւ պարունակում է մեծ քանակությամբ բուսական բջջանյութ, որը բարելավում է աղիքների միկրոֆլորայի վիճակը եւ արագացնում օրգանիզմից ավելորդ խոլեստերինի դուրսբերումը: Դրանից բացի, սիսեռը հարուստ է մանգանով, որը խոչընդոտում է վաղաժամ ծերացումը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի