• Latest news

Հակաօքսիդանտների ավելցուկը վնասել է տղամարդու երիկամները

21 սեպտեմբերի, 2019  15:52

Հակաօքսիդանտների ավելցուկը ոչ միայն ոչ մի օգուտ չի տալիս, այլեւ կարող է մարդու առողջության համար վտանգավոր լինել: Դրա ակնհայտ օրինակն է 81-ամյա ամերիկացու հետ տեղի ունեցած դեպքը, որի մոտ հակաօքսիդանտային սննդակարգն առաջացրել է երիկամների վնասվածք:

N+1-ը հայտնում է, որ տղամարդն աշխատել է իր սննդակարգի մեջ ներառել առավելագույն քանակությամբ հակաօքսիդանտներով «սուպերմթերքներ»: Դրանց մեջ պարունակվում է մեծ քանակությամբ թրթնջկաթթու, որը բյուրեղներ է առաջացրել, որոնք վնասել են պացիենտի երիկամային ուղիները:

Խնդիրն անմիջապես չեն հայտնաբերել: Երբ տղամարդը բժշկի է դիմել, անալիզները ցույց են տվել կրեատինինի բարձր մակարդակ, ինչը հատուկ է երիկամային անբավարարությանը: Սակայն բժիշկներին զարմացնում էր այն փաստը, որ տղամարդն ընդհանուր առմամբ առողջ կենսակերպ էր վարում եւ առողջությունից առանձնապես չէր գանգատվում: Նրա մոտ բորբոքման նշաններ չկային, իսկ մնացյալ անալիզները նորմայի մեջ էին:

Անալիզների պատասխանները ստանալուց հետո մի քանի շաբաթ անց տղամարդու մոտ սկսվել է սրտխառնոց եւ միզարձակման հապաղում: Կրկնակի ստուգումը ցույց է տվել, որ արյան մեջ կրեատինը նորմայից արդեն 8 անգամ բարձր էր, իսկ երիկամները մեզ գրեթե չէին արտադրում: Պարզվել է, որ նրա երիկամային հյուսվածքները քայքայվում էին նեֆրոպաթիայի հետեւանքով, որն առաջացրել էր օքսալատի կուտակումը:

Տղամարդը խոստովանել է, որ ամեն օր խմել է նվազագույնը 1 լիտր նշի կաթ, կերել մի քանի գդալ լոլիկի մածուկ, ցորենի ընձյուղներ, գետնընկույզ, բրազիլական ընկույզ, պնդուկ, պիստակ, նուշ եւ կակաոյի փոշի: Նրա ամենօրյա սննդաբաժինը պարունակում էր 1500 միլիգրամ թրթնջկաթթու, ինչը ավելի քան 10 անգամ գերազանցում էր օրական նորման:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի