• Latest news

Մյասնիկյան գյուղի կլինիկայի լաբորատորիան վերազինել են ամերիկահայ կնոջ նվիրատվությամբ (ֆոտո)

30 սեպտեմբերի, 2019  18:10

Մինչեւ վերջերս Մյասնիկյան գյուղի (Արմավիրի մարզ) բուժկենտրոնում հնարավորություն չկար հետազոտելու վահանագեղձի հորմոններն ու մի շարք վարակներ, եւ պացիենտները ստիպված էին գնալ կամ Հոկտեմբերյան, կամ Երեւան։ Այժմ բուժկենտրոնի լաբորատորիան նորոգել են եւ զինել նոր սարքավորումներով, եւ այսուհետ պացիենտներն այլեւս ստիպված չեն լինի ինչ-որ տեղ գնալ անալիզներ հանձնելու համար։

Դա արվել է 5-րդ Հայկական բժշկական առաքելության (Armenian Medical Mission) շրջանակում, շնորհիվ մեր հայրենակցուհի, ամերիկահայ Միշել Թութելյանի։

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում Միշել Թութելյանը պատմել է, որ ծնվել ու մեծացել է ԱՄՆ-ում, բայց պապիկն ու տատիկը ծնունդով Արեւմտյան Հայաստանից էին. Օսմանյան կայսրությունում Հայոց Ցեղասպանության ժամանակ նրանք փախել են ԱՄՆ։

Տիկին Թութելյանի խոսքով՝ նա առաջին անգամ Հայաստան եկել է 2014-ին, այն ժամանակ նա որդիների հետ շրջել է երկրում եւ զարմացել, թե որքան հարազատ է այն իրեն թվացել։

«Երբ այստեղ եկա առաջին անգամ, ինչ-որ կապ զգացի Հայաստանի հետ, եւ այդ կապը շատ ավելի ուժեղ էր, քան կարծում էի։ Այստեղ ես ինձ տանը զգացի, անգամ ավելի, քան կարող էի պատկերացնել», - խոստովանել է Թութելյանը։

Ուտելիքը Հայաստանում, նրա խոսքով, այնքան ծանոթ էր, շատ նման էր տատիկի պատրաստածին։ Տատիկը նաեւ մի փոքրիկ բակ ուներ, որտեղ մրգեր ու բանջարեղեն էին աճեցնում. Հայաստանում նա նման շատ բակեր է տեսել։

Այս ուղեւորությունից հետո Միշել Թութելյանը որոշեց օգնել Հայաստանին ու նրա բնակիչներին։ Քանի որ բժշկական կրթություն չուներ, չէր կարող միանալ բժիշկների խմբին, որը գալիս է այստեղ բարեգործական առաքելության շրջանակում։ Այդ ժամանակ նա որոշեց օգնել ֆինանսապես եւ առաքելությանը նվիրաբերեց ավելի քան 12 հազար դոլար։ Ինչպես նաեւ որոշեց այս տարի գալ առաքելության հետ, որպեսզի տեղում հասկանա, թե էլի ինչով կարող է օգտակար լինել։

Լաբորատորիայի բացումը Մյասնիկյան գյուղի բուժկենտրոնում նրա համար անակնկալ էր. զրուցելով NEWS.am Medicine-ի թղթակցի հետ մինչեւ լաբորատորիայի բացումը՝ տիկին Թութելյանն ասաց, որ պատկերացում չունի, թե ինչպես է ծախսվել գումարը, որն ինքը նվիրաբերել է։

«Ինձ համար ցավալի է տեսնել, որ ինչ-որ մեկն ամեն ինչ ունի, ինչ պետք է, իսկ ինչ-որ մեկն էլ ոչինչ չունի։ Ինձ համար ցավալի էր տեսնել, թե որքան ծանր է որոշ մարդկանց համար... Եթե մենք ի վիճակի ենք ինչ-որ բան փոխել, ինչ-որ մեկին օգնել, պետք է փորձենք անել դա», - ասել է Միշել Թութելյանը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի