• Latest news

Գրիպի վիրուսներն ընդամենը մի քանի օրում նոր դեղերի նկատմամբ կայուն են դառնում

27 նոյեմբերի, 2019  15:28

Վիրուսները կարող են գրիպի դեմ նորագույն դեղերի նկատմամբ կայուն դառնալ բուժումը սկսելուց ընդամենը մի քանի օր անց՝ պարզել են ճապոնացի գիտնականները: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Microbiology-ում:

Բալոկսավիր–մարբոկսիլ դեղը վերջերս է հայտնվել, այն 2018 թվականին կիրառելու համար հավանության է արժանացել Ճապոնիայում եւ ԱՄՆ-ում: Ճապոնիայում 2018-2019 թվականներին գրիպի սեզոնի ժամանակ այդ դեղը զբաղեցրել է գրիպի դեմ դեղերի շուկայի 40%-ը:

Ավելի վաղ եւս հաղորդվել է, որ վիրուսները կարող են դրա նկատմամբ կայուն դառնալ: Սակայն ավելի վաղ գիտնականները համարել են, որ կայուն դարձած վիրուսներն ունեն ցածր կենսունակություն եւ վատ են փոխանցվում այլ մարդկանց: Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ դա այդպես չէ. մուտացված վիրուսները իրականում շատ կենսունակ են եւ կարող են վարակել այլ մարդկանց:

Գիտնականներն ուսումնասիրել են գրիպի վիրուսները 253 մարդու մոտ մինչ բուժումը եւ 38 մարդու մոտ բուժումից հետո: Դեղի նկատմամբ կայունությունը զարգացել է 9 պացիենտի մոտ, նրանցից 8-ը երեխաներ են եղել: Հետազոտության հեղինակները ենթադրում են, որ երեխաների օրգանիզմում վիրուսը կարող է ավելի շատ հակված լինել մուտացիաների:

«Նոր դեղն անվտանգ է, այն անցել է կլինիկական 3 փորձարկումներ, սակայն նույնիսկ հետազոտությունների ժամանակ վիրուսների կայունության զարգացում է նկատվել: Բալոկսավիրի նկատմամբ կայուն վիրուսները համեմատաբար ավելի հաճախ են հանդիպում երեխաների մոտ»,- ասել է հետազոտության հեղինակ, Տոկիոյի համալսարանի վիրուսագետ Մասակի Իմային: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել