• Latest news

Ձվերը եւ մյուս «վնասակար» մթերքներն իրականում կարող են օգտակար լինել. սննդաբաններ

12 դեկտեմբերի, 2019  21:10

Ինչպես տեղեկացնում է La Vanguardia պարբերականը, շատերը պնդում են, որ ձվերը վնասակար են, բայց դա չի համապատասխանում իրականությանը։ Այդ մթերքի օգտագործումը որոշ մարդիկ կապում են  բարձր խոլեստերինի եւ անգամ հիպերտոնիայի հետ։ Բայց օրական 2 ձվի օգտագործումը օրգանիզմին ավելի մեծ օգուտ կտա, քան վնաս, հավաստիացրել է մասնագետը։

Նուրիա Մոնֆուլեդան նաեւ ընդգծել է, որ ձվերը պարունակում են բարձր կենսաբանական արժեք ունեցող սպիտակուցներ եւ օրգանիզմին տալիս են անփոխարինելի ամինաթթուներ, վիտամիններ ու հանքանյութեր։

Բացի այդ, սննդաբանը նշել է, որ պետք է տարբերակել անյուղ մսից եւ մշակված մսամթերքներից պատրաստված ուտելիքները։ Բնական անյուղ միսը, ի տարբերություն այդ նույն նրբերշիկների, կարելի է համարել օգտակար, չէ՞ որ այն պարունակում է վիտամիններ, սպիտակուցներ եւ երկաթ, որոնք անհրաժեշտ են առողջության համար։

Մեկ այլ իսպանացի բժիշկ-սննդաբան՝ Անգելա Մորենոն, ասել է, որ մթերքների ցուցակում, որոնք իրականում ավելի շատ օգուտ են բերում, քան վնաս պատճառում, մտնում  է նաեւ չզտված կաթը (պայմանով, եթե այն օգտագործվում է չափավոր քանակությամբ), ինչպես նաեւ բնական յոգուրտները՝ նորմալ ճարպայնությամբ (այլ ոչ թե ճարպահանված)։ Մորենոյի խոսքով՝ կաթնամթերքները սպիտակուցի, վիտամինների եւ օգտակար ճարպերի աղբյուր են։

Նույնը կարելի է ասել նաեւ մեկ այլ «վնասակար» մթերքի՝ արախիսի յուղի մասին։ Ի դեպ, փորձագետն ընդգծել է, որ խանութի արախիսի յուղը շատ շաքար եւ անպետք ճարպեր է պարունակում, ուստի ավելի լավ է այն պատրաստել ինքնուրույն։

Սննդաբանները խորհուրդ են տալիս նաեւ չշփոթել գազավորված ջուրը քաղցր գազավորված ըմպելիքի հետ։ Սովորական գազավորված ջուրը չի նպաստում  ավելորդ քաշի հավաքմանը եւ օգնում է մարսել սնունդը, ինչը չի կարելի ասել գազավորված քաղցր ըմպելիքների մասին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։