• Latest news

Ամանորյա տոներին գիրացե՞լ եք. NEWS.am Medicine-ի հարցումը

13 հունվարի, 2020  12:26

NEWS.am Medicine-ի ընթերցողների մոտ 66%-ը գիրացել է ամանորյա տոների ժամանակ: Այս մասին վկայում են հարցումները, որոնք անցկացվել են կայքի ընթերցողների եւ Ֆեյսբուքյան էջի հետեւորդների շրջանում:

Հարցման համաձայն՝ հարցվածների 33%-ը չի գիրացել տոներից հետո: 44%-ը գիրացել է 1-3 կգ-ով, իսկ 11%-ը՝ ավելի քան 3 կգ-ով: Հարցվածների եւս 11% խոստովանել է, որ վախենում է կշռվել տոներից հետո:

Ֆեյսբուքյան էջում հարցման մասնակիցների 66%-ը խոստովանել է նաեւ, որ գիրացել է տոների ժամանակ, իսկ 34%-ի քաշը մնացել է նույնը:

Նշենք, որ ամանորյա տոների ժամանակ քաշ հավաքելուն նպաստում են ոչ միայն քաոսային սնունդն ու ուտելիքների բարձր կալորիականությունը, այլ նաեւ ֆիզիկական ծանրաբեռնվածության բացակայությունը: Այդ օրերին մարզասրահները փակ են, եւ շատերն ալարում են դուրս գալ զբոսնելու:

Եթե դժվար եք վերադառնում նորմալ սննդակարգի տոների հետո, ապա հետեւեք մասնագետների խորհուրդներին. սկսեք աստիճանաբար, նվազեցրեք կալորիականությունն ու օրական առնվազն 2 լ ջուր խմեք:

Ինչպես նաեւ լավ գաղափար է բեռնաթափման օրեր կազմակերպելը՝ շաբաթական մեկ անգամ: Կարելի է օրվա ընթացքում ուտել 6 ձու եւ 3 ցիտրուսային միրգ՝ նարինջ կամ թուրինջ: Կաթնաթթվային մթերքների սիրահարները կարող են բեռնաթափման օրերին նաեւ կեֆիր խմել. ամբողջ օրվա ընթացքում կարելի է խմել 1,5-2 լիտր ցածր յուղայնությամբ կեֆիր: Իսկ ահա միայն խնձոր ուտելը վատ ընտրություն է, քանի որ խնձորի մեջ շաքար եւ պարզ ածխաջրեր շատ են պարունակվում, իսկ դա նշանակում է, որ դրանց օգտագործումը բարձրացնում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակը, իսկ որոշ ժամանակ անց մարդն իրեն կրկին քաղցած եւ էներգիայից զրկված է զգում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել