• Latest news

Երեք քաղաքացու մոտ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո նորից կորոնավիրուս է հայտնաբերվել. Արսեն Թորոսյան

4 մայիսի, 2020  12:54

Բացառված չէ, որ կորոնավիրուսով մեկ անգամ վարակված և բուժված քաղաքացին կարող է կրկին վարակվել: Արդեն իսկ 3 քաղաքացու մոտ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո նորից կորոնավիրուս է հայտնաբերվել: Այս մասին Ազգային ժողովի Առողջապահության և սոցիալական հարցերի արտահերթ նիստում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նախարարի խոսքով՝ այս պացիենտների մոտ դուրս գրումից մոտ 2 շաբաթ անց նորից կորոնավիրուս է հայտնաբերվել, սակայն հիվանդության ախտանիշները նրանց մոտ բացակայում են եւ ինքնազգացողությունը լավ է։ "Փորձնական" թեստավորվել է մոտ 50 բուժված քաղաքացի։

«Նրանց նորից իզոլացրել ենք, որպեսզի հավանական վարակը կանխարգելենք: Նման դեպքեր արձանագրվել են Չինաստանում ու Հարավային Կորեայում, դա ոչ թե կրկնակի վարակում է, այլ վիրուսի մասնիկների պահպանում է բերանի խոռոչի, կոկորդի հյուսվածքներում, որը երկուսից երեք ամսվա ընթացքում ՊՇՌ-ով (պոլիմերազային շղթայական ռեակցիա) հայնաբերվում է: Հայտնաբերման մեթոդը աշխատում է ոչ թե վիրուսի մասնիկի վրա, այլ վիրուսի մեջ եղած գենետիկ մատերիալի վրա, որը կարող է լինել ապաակտիվ վիճակում` առանց պատյանի: Դա չի բազմանում ու չի արտազատվում», - ասաց նախարարը:

Նրա խոսքով՝ նույնիսկ դուրս գրվելուց հետո պետք է պահպանել անվտանգության կանոնները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել