• Latest news

Ուժային մարզումներն օգտակար են լյարդի ցիռոզով պացիենտների համար. գիտնականներ

13 հունիսի, 2020  19:42

Շաբաթական երեք անգամ ուժային մարզումները սպիտակուցային հավելումների համակցությամբ բերում են լյարդի ցիռոզով պացիենտների մկանների աճի եւ ուժեղացման: Այսպիսի եզրակացության են հանգել Օրհուսի համալսարանի գիտնականները:

«Մեր մարզումային նախագիծը ցույց է տվել, որ ուժային մարզումները եւ սպիտակուցային հավելումները կարող են խախտել արատավոր շրջանակը եւ վերականգնել ծանր ախտորոշմամբ պացիենտների մկանները»,- նշել է Օրհուսի համալսարանից հետազոտական խմբի անդամ Լուիզա Աամանը:

Հետազոտությունը, որը նրանք անցկացրել են գործընկերների հետ, տեւել է 12 շաբաթ, դրան մասնակցել է ցիռոզով 39 պացիենտ: Պացիենտների մի մասը շաբաթական 3 անգամ մեկ ժամ զբաղվել է ուժային մարզումներով, իսկ մնացյալը եղել են հսկիչ խմբում: Ընդ որում՝ երկու խումբն էլ նույն ժամանակահատվածում ստացել է դիետոլոգի հանձնարարականներ եւ սպիտակուցային հավելումներ: Ամբողջ ֆիզիկական ակտիվությունը եւ սպիտակուցների գործածումը գրանցվել է օրագրերում:

«Խումբը, որը մարզվել է, ուժային մարզումների 12 շաբաթում մեծացրել է ինչպես մկանային ուժը, այնպես էլ մկանների ծավալը: Դրանից բացի, բարելավվել են այդ մասնակիցների ֆունկցիոնալ հնարավորությունները, ինչը դյուրացրել է առօրյա կյանքը»,- նշել է Աամանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել