• Latest news

Ինչ կարող է պատմել լեզուն մարդու առողջական վիճակի մասին

7 հուլիսի, 2020  09:46

Լեզվի որոշ փոփոխություններ կարող են վկայել առողջության հետ կապված խնդիրների մասին, ինչպես նշում են Emergency Dentist Sydney-ի (Ավստրալիա) մասնագետները։

Daily Mail-ը պատմում է, որ սպիտակ փառը սովորաբար հայտնվում է բերանի խոռոչի հիգիենան չպահպանելու, ծխելու կամ ալկոհոլի հաճախակի օգտագործման պատճառով: Բայց եթե այն պահպանվում է երկու շաբաթից ավելի, ապա այդպիսի ախտանիշը կարող է վկայել սնկային վարակի կամ լեյկոպլակիայի մասին:

Լեզվի կարմրությունը եւս մեկ ախտանիշ է, որին պետք է ուշադրություն դարձնել: Լեզուն կարող է կարմրել սթրեսի կամ այնպիսի տարրերի պակասի պատճառով, ինչպիսիք են ֆոլաթթուն, վիտամին B12-ը: Բացի այդ, կարմրությունը կարող է պայմանավորված լինել ալերգիկ ռեակցիայով: Այն կարող է նաեւ խոսել սուր ֆարինգիտի կամ քութեշի մասին:

Ատամնաբույժները նաեւ ասում են, որ 40-ից բարձր տարիք ունեցող մարդիկ, հատկապես նրանք, ովքեր ծխում են, բերանի քաղցկեղի զարգացման մեծ վտանգի են ենթարկված: Նրանք կարող են իրենց լեզվի վրա գտնել այնպիսի վերք, որը երկար ժամանակ չի բուժվում, կամ ելուստ։ Քաղցկեղի այլ ախտանիշներից են արյունահոսությունը, լեզվի թմրելը, կարմիր կամ սպիտակ բծերի հայտնվելը: Այս բոլոր ախտանշանները բժշկի դիմելու առիթ են հանդիսանում։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է