• Latest news

Ինչպե՞ս ինքնուրույն հասկանալ, թե երբ է հեւոցը վտանգավոր դառնում

9 նոյեմբերի, 2020  16:21

Հեւոցը կարող է վկայել մի շարք առողջական խնդիրների, այդ թվում` կորոնավիրուսն ուղեկցող թոքային վտանգավոր պաթոլոգիայի մասին: Բժիշկ Վլադիմիր Բոլիբոկը (Ռուսաստան) պատմել է, թե ինչպես դա կարելի է ինքնուրույն պարզել:

Մասնագետի խոսքով` «հեւոցը կորոնավիրուսի առավել տագնապալի ախտանիշն է»: Սակայն դրա առաջացման վրա կարող է ազդել նաեւ ջերմության բարձրացումը, որը կապված չէ կորոնավիրուսային վարակի հետ:
Ինչպե՞ս կարելի է դա ինքնուրույն պարզել, արդյո՞ք հեւեոցը վտանգավոր է եւ արդյոք դա վկայում է կորոնավիրուսով վարակման մասին:

Ըստ բժշկի` դրա համար հարկավոր է հաշվել ներշնչումների քանակը: Պարզապես պետք է նստել, հանգստանալ, հանգիստ շնչել եւ հաշվել ներշնչումների քանակը: Առողջ մեծահասակի շնչառության նորմալ մակարդակը րոպեում 16-ից 20 ներշնչում է: Եթե ​​շնչառությունն ավելի արագ է, դա կարող է վկայել շնչառական անբավարարության զարգացման մասին:

Մասնագետի խոսքով` ամենավտանգավոր ազդանշաններից մեկը հեւոցի եւ տախիկարդիայի (սրտի ռիթմի արագացում) համադրությունն է համարվում, որը չի ուղեկցվում ջերմության բարձրացմամբ:

«Սա վկայում է այն մասին, որ պետք է ահազանգել, բժիշկ կանչել, թոքերի համակարգչային տոմոգրաֆիա անցնել»,- ասել է մասնագետը:
















Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել