• Latest news

Սննդային սովորություններ, որոնք վնասակար են կանանց համար

14 նոյեմբերի, 2020  16:31

Որոշ սննդային սովորություններ վտանգ են ներկայացնում կանանց առողջության համար, պնդում է է սննդաբան Լորան Հարիս-Պինկուսը:

Մասնագետի խոսքով` կանայք, հատկապես` փոքր երեխաների մայրերը, հաճախ են կանգնած ուտում: Դա, ըստ մասնագետի, շատ վնասակար է, քանի որ որպեսզի ուղեղը լիովին «գիտակցի» սննդի ընդունումը, խորհուրդ է տրվում ուտել նստած վիճակում, օգտագործել ափսե, պատառաքաղ կամ գդալ եւ մանրակրկիտ ծամել սնունդը:

Բացի այդ, փորձագետը խորհուրդ է տալիս երեխաների փոխարեն մինչեւ վերջ չուտել նրանց վնասակար նախուտեստները, ինչպիսիք են նագեթները եւ պանիրը: Այդպիսի սնունդն ավելի լավ է միանգամից դեն նետել, քանի որ մեծ քանակությամբ կալորիաներ են պարունակում:

Հարիս-Պինկուսը նաեւ խորհուրդ է տալիս նախապես պատրաստել առողջ այլընտրանքներ, ինչպիսիք են բանջարեղենը, մրգերը եւ հունական յոգուրտը, այլ ոչ թե օրվա կեսին սառնարանում ուտելու ինչճոր բան փնտրել:
Ուտեստներն ընտրելիս սննդաբանը խորհուրդ է տալիս լսել օրգանիզմին, այլ ոչ թե փորձել ընտրել ավելի քիչ կալորիականությամբ ինչ-որ բան: Հակառակ դեպքում մարդը պարզապես ավելի շատ կուտի, բայց երբեք չի կշտանա: Մասնագետն առաջարկել է սննդամթերքը չպիտակավորել որպես «օգտակար» կամ «վնասակար», այլ սննդակարգը կազմել` հիմնվելով սննդանյութերի, վիտամինների եւ հանքանյութերի պարունակության վրա:

Նրա գործընկեր Քելի Ջոնսը, իր հերթին, խորհուրդ է տալիս չտարվել սնեքերով, ինչպիսիք են սննդային բատոնները: Նրա խոսքով` կանայք նախաճաշում պետք է անպայման սպիտակուց ներառեն, լինի դա բարձր սպիտակուցային մածուն, ընկույզով եւ սերմերով վարսակ, թե խոշոր հացահատիկային հաց:

Մեկ այլ սննդային վատ սովորություն է նախաճաշը բաց թողնելը: Արդյունքում, մարդն օրվա ընթացքում եւ հատկապես ընթրիքի ժամանակ ավելի շատ է ուտում: Դրանից խուսափելու համար խորհուրդ է տրվում ամեն օր լիարժեք նախաճաշ անել:

Մասնագետները նաեւ հորդորել են կանանց շատ երկար ցածր ածխաջրային դիետաներ չպահել, քանի որ դա կարող է բացասաբար անդրադառնալ վերարտադրողական առողջության վրա: Խորհուրդ է տրվում նաեւ հնարավորինս նվազագույնի հասցնել պարբերաբար թեթեւակի ուտելու սովորությունը եւ փորձել ավելի շատ լիարժեք սնունդ ունենալ` չնայած ծանրաբեռնված գրաֆիկին:


Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է