• Latest news

Տարեց կանա՞յք էլ մամոգրաֆիայի կարիք ունեն

6 օգոստոսի, 2014  18:43

Հետազոտությամբ պարզվել է, որ 75 տարեկանից բարձր կանայք եւս պարբերաբար մամոգրաֆիկ հետազոտության ենթարկվելու կարիք ունեն:

Այդուհանդերձ, NewsMax Health-ի հաղորդմամբ, բոլորը չէ, որ համաձայն են վերոնշյալ եզրահանգման հետ:

«Մամոգրաֆիան կրծքագեղձի՝ զարգացման վաղ փուլերում գտնվող՝ բուժման ենթակա քաղցկեղը բացահայտելու նպատակ է հետապնդում, քանի որ հետագա փուլերի ընթացքում ախտորոշման դեպքում այն կարող է մահացու ելք ենթադրել», - հիշեցրել է հետազոտության մասնակից, Վաշինգտոնի համալսարանին կից գործող հանրային առողջության դպրոցի դոցենտ Ջուդիթ Մալմգրենը:

Մյուս կողմից էլ, Նիդեռլանդներում գտնվող Լեյդենի համալսարանից կից բժշկական կենտրոնի օնկոլոգ-վիրաբույժ դոկտոր Գերիթ-Յան Լիֆերսի խոսքով, փաստարկը, թե տարիքը չի կարող պատճառ լինել՝ հետազոտությունից հրաժարվելու համար, այնքան էլ համոզիչ չի հնչում: Վերջինս իր իսկ ղեկավարությամբ ընթացիկ տարվա առաջին ամիսներին իրականացված հետազոտության արդյունքներն է վկայակոչում, համաձայն որոնց 70-ից տարեկանից բարձր կանանց պարագայում մամոգրաֆիկ հետազոտությունը չի կարող զարգացման բարձր փուլերում գտնվող քաղցկեղի բացահայտման դեպքերի նվազեցման հանգեցնել, փոխարենը՝ կողմնակի ազդեցությունների առաջացման տեսանկյունից որոշակի ռիսկ է պարունակում:

Թեւ քաղցկեղի ամերիկյան ասոցիացիայի կողմից հրապարակված ցուցումների շրջանակում կանանց խորհուրդ է տրվում ամեն տարի մամոգրաֆիկ հետազոտության դիմել՝ քանի դեռ առողջությանը չի խանգարում, անկախ փորձագետների խումբ ներկայացնող մեկ այլ կազմակերպության՝ U.S. Preventive Services Task Force-ի եզրահանգումներն այն մասին են վկայում, որ 75 տարեկանից բարձր կանանց մոտ հետազոտության ենթարկվելու անհրաժեշտություն չի կարող լինել:

Մալմգրենն, իր գործընկերների հետ միասին, 1990-ից 2011թթ.-ի ընթացքում կրծքագեցձի քաղցկեղով ախտորոշված հիվանդների տվյալներն է ուսումնասիրել: Վերլուծությամբ պարզվել է, որ զարգացման վաղ փուլում գտնվող հիվանդությամբ ախտորոշվածներից ավելի քան 1100-ը հետազոտության պահին առնվազն 75 տարեկան են եղել:

Տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ մամոգրաֆիկ հետազոտությամբ ախտորոշված հիվանդների պարագայում մահացության ամենացածր մակարդակն է գրանցվել: Մասնավորապես, նշված կանանց 97 տոկոսը ախտորոշման պահից 5 տարի անց դեռւես կենդանի է գտնվել: Բժշկի կամ հիվանդի կողմից հայտնաբերման դեպքում քաղցկեղի առավել ինվազիվ տեսակների մահացության մակարդակը, բնականաբար, որոշակիորեն բարձր ցուցանիշ է կազմել՝ 5 տարի անց կանանց ընդամենը 87 տոկոսն է կենդանի գտնվել:

Այդուհանդերձ, մամոգրաֆիկ հետազոտության եւ երկարակեցության միջեւ կապի առկայություն հաստատող արդյունքները չեն կարող ուղիղ պատճառահետեւանքային կապի ապացույց համարվել:

Փաստարկին, թե մամոգրաֆիկ հետազոտությամբ ախտորոշված հիվանդներն առավել երկար են ապրում, կրկին դոկտոր Լիֆերսն է անդրդադարձել, նշելով, թե մամոգրաֆիայի արդյունքները միշտ չէ, որ ճշգրիտ են լինում: Բացի այդ, մասնագետի համոզմամբ, երկարակեցության ցուցանիշը կարող է նաեւ այլ գործոնների ազդեցության արդյունք լինել: Խոսքը, մասնավորապես, այն մասին է, որ հիվանդի կողմից բացահայտված ուռուցքները, ի տարբերություն մամոգրաֆիկ հետազոտությամբ ախտորոշվածների, կարող են առավել ագրեսիվ բնույթ ունենալ: 

Չմոռանանք նշել, որ Մալմգրենը մեկ վերապահում է անում՝ 75 տարեկանից բարձր կանայք պետք է շարունակեն տարեկան հետազոտությունների ենթարկվել, եթե այլ պատճառներով կյանքի սահմանափակ՝ մինչեւ հինգ տարի տեւողություն չի ենթադրվում: 

Լիֆերսն էլ խորհուրդ է տալիս նախքան հետազոտությունը խորհրդակցել բժշկի հետ՝ կրծքագեղձի քաղցկեղի առաջացման անհատական ռիսկը պարզելու համար:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել