• Latest news

Կինը սեփական հարսանիքին ծաղրանքի մատնվելով՝ 68 կգ քաշ է կորցրել

10 օգոստոսի, 2014  15:01

2010թ.-ն էր, երբ պիցցայի, չիպսի եւ քաղցրավենիքի սիրահար Քլոե Դոդսը, ով ինքնատիպ սննդակարգի շնորհիվ հասցրել էր 137 կգ քաշ հավաքել (այն էլ՝ 160 սմ հասակի պարագայում), 30-րդ համարի հսկայան զգեստը հագին պսակադրության արարողության ներկայացավ: Ընդ որում, հարսանեկան զգեստն էլ Միացյալ Նահանգներից  էր պատվիրել, քանի որ Մեծ Բրիտանիայում առավելագույնը 20-րդ համարի կարելի էր գտնել:

Քիչ անց, փողոցում լուսանկարվելիս, հարսանեկան արարողությունն իսկական ծաղրուծանակի վերածվեց Քլոեի համար: Անցորդները ուշադիր նայում էին նրան եւ ասում, որ չափազանց գեր է ու տոնական զգեստով էլ սարսափելի տեսք ունի: Ի վերջո այդ մեկնաբանությունները արցունքներ բերեցին կնոջ աչքերին՝ հարսնացուին հանգստացնելու համար նշանակված արարողությունները ստիպված էին 15 րոպեով հետաձգել:

«Այդ բոլոր մեկնաբանությունները ինքնասիրությանս վրա շատ ազդեցին: Մարդիկ հարսանիքիս օրն անգամ քննադատում էին ինձ: Ճիշտ է՝ այդչափ գեր հարսանացու ամեն քայլափոխի չես տեսնի, բայց մի՞թե արժանի էի ծաղրուծանակի: Մինչ այդ կարծում էի, թե չգրված օրենք կա, թե հարսնացուին, անկախ ամեն ինչից, միշտ սիրալիր խոսքեր են ասում», - պատմել է Քլոեն՝ Daily Mail-ին տված հարցազրույցի ընթացքում:

Արարողության ավարտից հետո հարսնացուն պարկանման զգեստ են հագել եւ ինքն իրեն խոստացել, որ այսուհետ փոխելու է կյանքն ու արտաքինը: Կարճ ժամանակ անց բժշկին այցելության էր գնացել, պատմել քաշի հետ կոպված բոլոր խնդիրների մասին եւ հետաքրքրվել, թե արդյոք կարող է ստամոքսի բանդաժավորման ենթարկվել. դիետան եւ քաշի կորստին միտված դեղամիջոցներն այլեւս չեն օգնում: Բժիշկը պատասխանել էր, թե նախքան վիրահատությունը պետք է մոտավորապես 23 կգ քաշից ազատվի:

Շաքարախտով հիվանդ եւ այլ բարդություններով տառապող Քլոեն 2 տարի համառ պայքար է մղել՝ հիշյալ կիլոգրամներից ազատվելու համար: Հետո էլ, վերջապես, ստամոքսի բանդաժավորման փուլն է թեւակոխել եւ հիմա, վիրահատությունից 1 տարի անց, ընդամենը 69 կգ է կշռում՝ երկու անգամ ավելի քիչ, քան հարսանիքի օրն էր: Հագուստն էլ, 30-ի փոխարեն, 12-րդ համարի է կրում: «Արդեն ֆիզիկապես չեմ կարող շատ սնվել, թեեւ չեմ էլ ուզում: Նախաճաշին մեկ ձու եմ ուտում, ճաշին` մեկ բաժին կարտոֆիլ, ընթրիքին էլ՝ նույնը՝ մսի հետ», - նշել է Քլոեն:

Ավելորդ քաշից՝ գրեթե 70 կգ-ից ազատվելուց հետո Քլոեի ձեռքերին եւ որովայնին մեծ ծավալի ավելորդ մաշկ է կուտակվել: Կինը ներկայումս գումար է հավաքում՝ դրանք էլ վիրահատությամբ հեռացնելու համար: Նախ պետք է ձեռքերը «ուղղի», այնուհետեւ էլ, երեխաներ ունենալուց հետո, որովայնը:

«Թեւ ծաղրուծանակի պատճառով հարսանիքս փչացրին, բայց դե ծիծաղում է նա, ով վերջում է ծիծաղում: Վերջապես դարձա այնիպիսին, ինչպիսին միշտ ցանկացել եմ լինել», - ամփոփել է Քլոեն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է