• Latest news

Համաճարակաբան. Մի հավատացեք միֆերին, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կչիպավորի ձեզ կամ չբեր կդարձնի

1 մարտի, 2021  14:06

Պատվաստանյութը կարեւոր գործիք է, որի օգնությամբ հնարավոր կլինի փոխել խաղի կանոնները եւ հաղթահարել կորոնավիրուսի համավարակը: Սակայն շատ բան կախված կլինի նրանից, թե ինչպես մարդիկ կարձագանքեն պատվաստանյութին: Համաճարակաբան Մերի Տեր-Ստեփանյանի խոսքով` չի կարելի հավատալ միֆերին, որ պատվաստանյութը կարող է «չիպավորել» կամ չբեր դարձնել մարդուն:

Մասնագետի խոսքով` փետրվարի 18-ի դրությամբ աշխարհում արդեն կորոնավիրուսի դեմ հաստատված 7 պատվաստանյութ կա, եւ դրանցից 2-ը շուտով հասանելի կդառնան Հայաստանում. դա ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութն է եւ AstraZeneca-ի արտադրած դեղամիջոցը:

Հայաստանում առաջինը նախատեսվում է պատվաստել ամենախոցելի մարդկանց` բուժաշխատողներին, 65-ից բարձր անձանց եւ քրոնիկ հիվանդություններով հիվանդներին:

Երեւանի Հերացու անվան բժշկական համալսարանում կազմակերպված քննարկման ժամանակ համաճարակաբան Արման Բադալյանն իր հերթին նշեց, որ բոլոր հակահամաճարակային միջոցառումներն իրականում ձեռնարկվել են վարակի դեմ պայքարի ավելի արդյունավետ մեթոդի ակնկալիքով, եւ այդ մեթոդը պատվաստանյութն է համարվում: Միլիոնավոր մարդիկ արդեն պատվաստվել են այդ պատվաստանյութերով ամբողջ աշխարհում:

Մասնագետի խոսքով` չնայած պատվաստանյութերը մշակվել են հնարավորինս սեղմ ժամկետում, դրանք համապատասխանում են դեղերի արդյունավետության եւ անվտանգության բոլոր պահանջներին: Եվ չնայած արդյունավետության մասին խոսել դեռ մի փոքր վաղ է` դրանց անվտանգության վերաբերյալ որեւէ հարց չկա. այս բոլոր դեղամիջոցները ստեղծվել են լուրջ ապացույցների հիման վրա:










Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել