• Latest news

COVID-19-ի ընթացքը կարող է կախված լինել շնչուղիների միկրոֆլորայից. հետազոտություն

12 մարտի, 2021  19:34

Վերին շնչուղիների միկրոֆլորայի բաղադրությունը զգալիորեն տարբերվում է տարբեր վիրուսային ծանրաբեռնվածությամբ COVID-19 ունեցող հիվանդների միկրոֆլորիայից, պարզել են Վանդերբիլթի համալսարանի գիտնականները:

«Իզվեստիա»-ն հաղորդում է, որ նույն տեսակի մեծ քանակությամբ մանրէների առկայությունը կապված էր օրգանիզմի ավելի ուժեղ վիրուսային վնասման հետ: Իսկ մյուս մանրէները, հակառակը, պաշտպանել են հիվանդներին:

Միկրոօրգանիզմները տարբեր միացություններ են արտազատում՝ հատուկ քիմիական «կոկտեյլ» ձեւավորելով շնչուղիների, աղիների եւ մաշկի լորձաթաղանթի մակերեսին: Այդ «կոկտեյլը» կարգավորում է թթվայնությունը: Այն որոշակի պաշտպանություն է ապահովում հարուցիչներից:

Հայտնի է, որ, օրինակ, շատ հարուցիչներ չեն կարող հանդուրժել թթվային միջավայրը: Վերլուծությունը ցույց է տվել, որ առողջ մարդկանց եւ ցածր վիրուսային ծանրաբեռնվածությամբ հիվանդների մոտ եղել են հետեւյալ մանրէները՝ Corynebacterium unclassified-ը, Staphylococcus haemolyticus-ը եւ Prevotella spp.-ն:

Փորձագետները կարծում են, որ միկրոֆլորայի կարգավորումը կարող է էապես ազդել վարակի ընթացքի վրա կորոնավիրուսով տառապող շատ հիվանդների մոտ: Կատարված բացահայտումը թույլ կտա նաեւ վարակի կանխարգելման նոր մեթոդներ մշակել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է