• Latest news

Ո՞ւմ խորհուրդ չի տրվում նախաճաշել արթնանալուց անմիջապես հետո

12 ապրիլի, 2021  17:01

Մարդկանց մեծամասնությանը խորհուրդ է տրվում նախաճաշել համարյա անմիջապես արթնանալուց հետո, սակայն որոշ դեպքերում առավոտ շուտ չուտելն իր առավելություններն ունի: Նման կարծիք է հայտնել էնդոկրինոլոգ Եկատերինա Յանգը:

Ըստ նրա՝ աղեստամոքսային տրակտի տարբեր հիվանդություններով, լեպտինի դիմադրությամբ, սպիտակուցների եւ վիտամինների դեֆիցիտով, որոշակի համակարգի հորմոնների անհավասարակշռությամբ մարդկանց խորհուրդ է տրվում չխուսափել նախաճաշից:

«Եթե մարդու մոտ միտոքոնդրիումի դիսֆունկցիա կա եւ նա թունազերծման կարիք ունի, ապա լավագույն տարբերակը կլինի նախաճաշել ոչ թե արթնանալուց 40 րոպե անց, այլ ժամը 9-ին կամ 10-ին՝ 6-ին արթնանալու դեպքում, իսկ 6-ից 9-ը՝ գործերով զբաղվել ավելի մեծ արդյունավետությամբ: Նման հիվանդներն էներգիայի մշտական ​​դեֆիցիտ են զգում եւ հաճախ ինտուիտիվ կերպով հանգում են այդպիսի հետաձգված նախաճաշի»,- իր Instagram-ում հայտնել է մասնագետը:

Նա հավելել է, որ առանց նախաճաշի սննդակարգի ռազմավարությունը կարող են կիրառել որոշ մարզիկներ, օրինակ՝  որպես օրգանիզմը ռեժիմի փոփոխությամբ «զարմացնելու» միջոց:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել