• Latest news

3,8 մլն մարդու պատվաստման արդյունքներով Sputnik V-ի արդյունավետությունը գնահատել են 97,6%

20 ապրիլի, 2021  13:58

3,8 մլն մարդու պատվաստման արդյունքներով Sputnik V-ի արդյունավետությունը գնահատել են 97,6%: Դա նշանակում է, որ իրականում դեղամիջոցի արդյունավետությունն ավելի բարձր է, քան The Lancet ամսագրում հրապարակման  մեջ:

Ինչպես հայտնում է Medportal.ru-ն, ՌԴ առողջապահության նախարարության առողջապահական ոլորտում Պետական միասնական տեղեկատվական համակարգիչ տվյալների անալիզը ցույց է տվել, որ 2020 թվականի դեկտեմբերի 5-ից 2021 թվականի մարտի 31-ը 3,8 մլն ռուսաստանցի պատվաստվել է այդ դեղամիջոցով (ստացել են երկու դեղաչափ): Առաջին ներարկումից 35-րդ օրվանից սկսած պատվաստվածների շրջանում հիվանդացությունը կազմել է ընդամենը 0,027%: Կողմնակի էֆեկտների կամ մահվան դեպքերի մասին չի հաղորդվել:

Չպատվաստված մեծահասակների շրջանում հիվանդացության մակարդակը նույն ժամանակահատվածում կազմել է 1,1%:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել