• Latest news

Ինչո՞վ է գազավորված ըմպելիքը վտանգավոր ուղեղի համար

8 հունիսի, 2021  15:29

Գազավորված ըմպելիքները վտանգավոր են ոչ միայն կազմվածքի, այլ նաեւ ուղեղի համար, հավաստիացնում են մասնագետները, որոնց վկայակոչում է Eat this, not that! պարբերականը։

Սննդաբան Բրիթանի Լյուբեքի (ԱՄՆ) խոսքով՝ կոֆեին պարունակող գազավորված ըմպելիքները կարող են կախվածություն առաջացնել. դրանց մշտական օգտագործումը հանգեցնում է ուղեղի քիմիական փոփոխությունների, որոնց պատճառով ուղեղն անընդհատ ուզելու է նորից ու նորից խմել այդ ըմպելիքները։

Կոֆեին պարունակող գազավորված ըմպելիքը բացասաբար է անդրադառնում նաեւ քնի վրա, նախազգուշացնում է բժիշկ Քրիս Էյրին (Մեծ Բրիտանիա)։ 2017թ. Sleep Health գիտական ամսագրում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ կապ կա քնի ցածր տեւողության եւ զգալի քանակությամբ կոֆեին պարունակող գազավորված ըմպելիքներ օգտագործելու միջեւ։

Առանց կոֆեինի գազավորված ըմպելիքները նույնպես բնավ անվտանգ չեն։  Տրոֆոլոգ (սննդի մասին գիտության մասնագետ) Էմիլի Նոբլը (ԱՄՆ) հավաստիացնում է, որ մարդկանց մոտ, ովքեր մանուկ հասակում չարաշահել են քաղցր գազավորված ըմպելիքները, ավելի ուշ կարող են սկսվել հիշողության հետ կապված խնդիրներ։

Առանց շաքարի դիետիկ գազավորված ըմպելիքը նույնպես վտանգավոր է։

«2017թ. հետազոտությունն ավարտվել է այն եզրահանգմամբ, որ դիետիկ գազավորված ըմպելիքների օգտագործումը կապված է ուղեղի կաթվածի եւ դեմենցիայի ավելի մեծ ռիսկի հետ»,- ասում է սննդաբան Հոլի Քլեյմերը (ԱՄՆ)։

Stroke գիտական ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն՝ շաքարին փոխարինող նյութերով գազավորված ըմպելիքներ գերադասող մարդիկ մոտ երեք անգամ ավելի հաճախ են ուղեղի կաթված ստանում եւ հիվանդանում Ալցհեյմերի հիվանդությամբ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել