• Latest news

Որքա՞ն կեռաս կարելի է ուտել մեկ օրում

17 հունիսի, 2021  21:28

Խորհուրդ է տրվում օրական ուտել ոչ ավելի, քան 200 գրամ կեռաս, հավաստիացնում է էնդոկրինոլոգ եւ սննդաբան Տատյանա Բոչարովան (Ռուսաստան)։

«Կեռասի օրական նորմը 200 գրամ է առողջ մեծահասակ մարդու համար, որը չունի այնպիսի հիվանդություններ, ինչպիսին է սուր գաստրիտը կամ շաքարային դիաբետը։ Եթե գաստրիտ կա, բայց մի քանի հատապտուղ ուտելու ցանկությունը շատ մեծ է, մի համադրեք դրանք թթու կամ կիսաթթու մթերքների հետ՝ մորի, բալ, խաղող, սալոր, խնձոր եւ, առավել եւս, ցիտրուսներ»,- ասել է Տատյանա Բոչարովան ՌԻԱ «Նովոստի»-ի հետ զրույցում։

Նրա խոսքով՝ չպետք է կեռասը համադրել նաեւ ընդեղենի հետ, ինչպես նաեւ ուտել որպես աղանդեր լոբով կամ ոլոռով ապուրներից հետո։ Ինչպես կեռասը, այնպես էլ լոբազգիները առանձին-առանձին կարող են առաջ բերել փքվածություն եւ գազագոյացում։ Այդ մթերքների համադրումը բարձրացնում է աղիների հետ կապված խնդիրների հավանականությունը։

Մասնագետի կարծիքով՝  կեռաս չպետք է ուտել անմիջապես կերակրից հետո։ Ավելի լավ է սպասել գոնե 30 րոպե, այդ դեպքում հատապտուղը դրականորեն կազդի մարսողական համակարգի վրա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։