• Latest news

Ինչպե՞ս սովորական սնունդն ավելի օգտակար դարձնել կազմվածքի համար. մասնագետի խորհուրդը

16 հուլիսի, 2021  10:34

Սննդաբան Նիկոլա Լադլամ-Ռեյնը Մեծ Բրիտանիայից նշել է առողջության եւ ուտեստների համար օգտակար սննդամթերքները, որոնք կարելի է ավելացնել սովորական ուտեստների մեջ՝ դրանք ավելի առողջ դարձնելու համար:

Ըստ Insider-ի՝ նրբաբլիթների եւ թխուկների մեջ բանջարեղենի ավելացումը մեծացնում է այդ ուտեստների միկրոէլեմենտները: Ընդ որում, մեկ բաժնում բանջարեղենի օպտիմալ քանակը 80 գրամ է: Լադլամ Ռեյնը նաեւ խորհուրդ է տվել ավոկադո ավելացնել ուտեստների մեջ, քանի որ այն 86 տոկոսով բաղկացած է հագեցած ճարպից, որը, ինչպես համարվում է, նվազեցնում է սրտի հիվանդության եւ արյան մեջ խոլեստերինի մակարդակի ռիսկը եւ կարեւոր դեր ունի նյարդային համակարգի զարգացման եւ գործունեության մեջ:

Ձվի ավելացումը ուտեստների մեջ սպիտակուցի ընդունումը մեծացնելու պարզ եւ առողջ միջոց է, բայց կարեւոր է այն չափավոր պահել: Ֆետա պանիրը կալցիումի եւ ֆոսֆորի աղբյուր է, որը լավ է համադրվում աղցանների հետ: Սննդաբանը խորհուրդ է տալիս նաեւ սերմեր ավելացնել բանջարեղենային աղցանների մեջ, որոնք առողջ ճարպեր եւ մանրաթելեր են պարունակում, կամ քվինոա եւ մակարոնեղեն՝ դանդաղ էներգիայի ազատման համար:

Մասնագետի խոսքով՝ որքան շատ բուսական սնունդ լինի սննդակարգում, այնքան ավելի լավ: Այդպես, հավը կարելի է փոխարինել սպիտակուցներով և մանրաթելերով հարուստ լոբով: Հագեցած ճարպի եւ խոլեստերինի սպառված քանակը նվազեցնել կարելի է, օրինակ, բեկոնը հնդկահավի կարկանդակները փոխարինելով:.

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է