• Latest news

Քովիդի հետ չի կարելի ժողովրդավարություն խաղալ. ընտանեկան բժիշկ Շվեդիայից

4 հոկտեմբերի, 2021  18:32

Կորոնավիրուսային վարակը շատ վտանգավոր հիվանդություն է, որի հետ չի կարելի կատակել: Որպեսզի ձեր եւ ձեր շրջապատի համար վարակից հնարավորինս լավ պաշտպանվածություն ապահովեք, խորհուրդ է տրվում պատվաստվել: NEWS.am Medicine-ի հետ հարցազրույցում նման կարծիք է հայտնել ընտանեկան բժիշկ Հենրիխ Շահնազարյանը (Շվեդիա):

«Քովիդը շատ վտանգավոր հիվանդություն է, որի հետ չեն կատակում, եւ նրա հետ ժողովրդավարություն խաղալ չի կարելի: Պետք է պատվաստվել, այստեղ երկու կարծիք լինել չի կարող», - ասել է նա:

Նրա խոսքով՝ նույնիսկ եթե պատվաստանյութերի արդյունավետությունը հեռու է 100 տոկոսից, միեւնույն է՝ անհրաժեշտ է պատվաստվել. պատվաստված մարդկանց միայն փոքր տոկոսն է վարակվում կորոնավիրուսով, եւ դա վկայում է պատվաստանյութերի արդյունավետության մասին: Բացի այդ, չպետք է մոռանալ, որ չպատվաստվածների մոտ առաջանում են վարակի նոր տեսակներ, ուստի պատվաստումն անհրաժեշտ է գոնե նոր շտամների ձեւավորման շղթան եւ դրանց տարածումը ընդհատելու համար: Ավելին, նոր շտամներով սկսել են վարակվել նաեւ երեխաները. համավարակի սկզբում երեխաները ռիսկային խումբ չէին, սակայն այժմ նրանք նույնպես հիվանդանում են, ավելին՝ ավելի ու ավելի շատ երիտասարդներ են սկսել մահանալ կորոնավիրուսի պատճառով:   

Բժիշկ Շահնազարյանը երկար տարիներ աշխատում է Շվեդիայում, եւ այնտեղ, ըստ նրա, բնակչության առնվազն 70 տոկոսն արդեն պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: Նրա խոսքով՝ հիվանդացությունն ու մահացությունը զգալիորեն նվազել է պատվաստումների ֆոնին, սակայն կրկին փոքր-ինչ աճել է աշնանը` ամառային արձակուրդներից հետո, երբ այլ երկրներ հաճախակի ճանապարհորդությունների պատճառով վարակների տարածման վտանգը հատկապես բարձր է:  

Ինչպես նշել է մասնագետը, Շվեդիայում կորոնավիրուսի դեմ պատվաստում են բուժքույրերը: Եվ այնտեղ, ի տարբերություն Հայաստանի, հիվանդների արյան ճնշումը չեն չափում. պարզապես հարցնում են, թե ինչից ալերգիա ունի տվյալ մարդը: Եթե ​​պատվաստանյութի բաղադրիչներից ալերգիա չկա, ապա պատվաստում են:

Ինքը՝ բժիշկ Շահնազարյանը, ստացել է AstraZeneca պատվաստանյութի երկու չափաբաժին:

«Առողջապահության ի՞նչ մասնագետ կլինեի, եթե առաջիններից ինքս ինձ վրա չփորձարկեի պատվաստանյութը՝  նախքան այն հիվանդներին առաջարկելը»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել