• Latest news

Նշվել են մեծահասակներին ակնեից բուժելու արդյունավետ միջոցները

4 մայիսի, 2022  16:45
Ակնեն (պզուկներ, բշտեր) մեծահասակների մոտ տարածված խնդիր է, այն կարող է առաջանալ 30, 40 եւ անգամ 50 տարեկանում, բայց կան դրանից ազատվելու միջոցներ։
Մաշկաբան Կարան Լալը Eat This, Not That!-ի էջերում  խորհուրդներ է տվել այն մարդկանց, որոնք տառապում են ակնեից։
Ամերիկացի փորձագետի խոսքով՝ մեծահասակների մոտ ակնեի առաջացման որոշ պատճառներից են կանանց հորմոնալ խախտումները, տղամարդկանց եւ կանանց դեպքում՝ դիմակների օգտագործումը, չափից ավելի շատ В խմբի  (սովորաբար В12) վիտամինների ընդունումը, հորմոնալ հավելանյութերի օգտագործումը, ինչպես նաեւ մաշկի վրա պաթոգեն մակարդների աճը։
Բժիշկ Լալի խոսքով՝ հասուն տարիքի կանայք ավելի շատ են տառապում ակնեով, քան տղամարդիկ։ Փորձագետը նաեւ խորհուրդ է տալիս ավելի հաճախ դիմել մաշկը խնայող լազերային բուժման։
Ակնեի բուժման ամենից տարածված միջոցներն են տեղական ազդեցության դեղերը։ Տրետինոինը, բենզոիլի երկօքսիդը, մինոցիկլին/կլինդամիցինը հաճախ 30-40 տոկոսով հանգեցնում են ակնեի ավելի լավ բուժման։
Մաշկաբանի խոսքով՝ ցածր գլիկեմիկ սննդակարգի պահպանումը (արյան մեջ շաքարի բարձրացումը նվազեցնող դիետաներ) նույնպես կարող է դրական ազդեցություն ունենալ ակնեի հակում ունեցող մաշկի վրա։
«Այս խնդիրներից խուսափելու համար մի օգտագործեք մշակված մթերքներ, ինչպիսին են սպիտակ հացը, փաթեթավորված փաթիլները եւ մշակման բարձր աստիճանի ենթարկված այլ մթերքներ։ Դրանց փոխարեն ընտրեք թարմ մրգեր եւ բանջարեղեններ, ինչպես նաեւ գարի ու վայրի բրինձ, որոնք չեն բարձրացնում շաքարի մակարդակն արյան մեջ»,- խորհուրդ է տվել փորձագետը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է