• Latest news

Ո՞ր սննդակարգը կօգնի արագ նիհարել

8 մայիսի, 2022  19:41

Երեք ամսում վեգանական սնունդ օգտագործելը թույլ կտա նիհարել մոտ 7 կգ-ով, ասվում է Ստենո շաքարախտի կենտրոնի (Կոպենհագեն, Դանիա) մասնագետների նոր հետազոտության մեջ: Իրենց աշխատությունը նրանք ներկայացրել են ճարպակալման հարցով Եվրոպական համաժողովում, որը Նիդեռլանդներում անցկացվել է մայիսի 4-7-ը:

Գիտնականները համատեղ ուսումնասիրության են ենթարկել 11 կլինիկական հետազոտության արդյունքներ, որոնց, ընդհանուր առմամբ, 800 մարդ է մասնակցել: Մասնակիցների միջին տարիքը կազմել է 48-61 տարեկան: Նրանք բոլորն էլ ճարպակալման կամ շաքարախտի հետ կապված խնդիրներ են ունեցել:

Հետազոտութունների ընթացքում համեմատություն է արվել տարբեր սննդակարգերի օգտագործման միջեւ, այդ թվում՝ միջերկրածովյան:

Արդյունքում պարզվել է, որ մյուս սննդակարգերի համեմատ վեգանական սննդակարգը, այսինքն՝ կենդականակ ծագման ուտեստների ամբողջական բացառումը, թույլ է տալիս ընդամենը երեք ամսում շուրջ 4 կգ քաշ գցել: Իսկ եթե տվյալ սննդակարգը համեմատենք սովորական սննդակարգի հետ, ապա քաշի նվազումը կազմում է 7.5 կգ:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը
 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։